Help someone in Armenia today by giving them a micro business loan!

Ստեփանակերտ

From armeniapedia.org
Jump to: navigation, search

Ստեփանակերտ, (Степанакерт, Stepanakert), Խանգենտ, Խանկենդի, Խանքենդ, Խանքենդի, Խանքենտ, Խանքյանդ, Խանքյանդի, Ստեպանակերտ, Վարա րակն, Վարար ակն - Քաղաք ԼՂՀ-ում, նրա վարչական կենտրոնը։ Ձևավորվել է 19-րդ դ սկզբներին՝ նրա տարածքում գտնվող Վարարակն գ-ի տեղում, Կարկառի ձախակողմյան Վարարակն վտակի ափին։ Հետագայում թուրքերը անվանել են Խանքենդ։ Ս է վերանվանվել 6.10.1923 թ՛ Ստեփան Շահումյանի անունով։ Որպես ք-ատիպ բնակավայր հայտնի է 1847 թ-ից։ 1939 թ դարձել է շրջանային, 1970-ական թթ՝ հանրապետական ենթակայության ք է։

Վերջին ժամանակներս ք-ի շրջագծի մեջ է մտել նաև Արմենավան և Կրկժան գ-երը։ Կառուցված է թեք, բլրառատ, գեղադիր վայրում, Շուշի-Աղդամ ավտոճանապարհի վրա։ Հունվարի միջին ջերմաստիճանը -0,5° C է, օգոստոսինը՝ 22,6° C, տարեկան միջին տեղումները՝ 560 մմ։ Օդային հաղորդակ ցությամբ կապված է Երևանի, ավտոխճուղով՝ ՀՀ Գորիս ք-ի հետ։ 1847 թ ք ուներ շուրջ 180 տ հայ և ռուս, 1907-ին՝ 1105 տ, 1979-ին՝ 38948, 1989 թ՝ 57750 հայ բնակիչ։ Ս կառուցապատված է 4-5 հարկանի նորաշեն հասարակական և բնակելի շենքերով և 1-3 հարկանի քարաշեն ու հարմարավետ առանձնատներով, որոնց կից կան պտղատու այգիներ և բանջարանոցներ։ Այժմ ար դեն կառուցվում են նաև բազմահարկեր։ Ք– ում 1980-ական թթ գործում էին շուրջ 20 արդյունաբերական ձեռնարկություններ, որոնցից հատկապես կարևորը Ղարմե տաքսկոմբինատն է, որի արտադրանքի 95 տոկոսը բնական մետաքսից է։ Այդ ձեռնարկությունն իր մասնաճյուղերն ունի հանրապետության մի քանի գ-երում։ Շի նանյութերի կոմբինատը արտադրում է մարմար, գրանիտ։ Մյուս ձեռնարկություններից են էլեկտրատեխնիկական, գինու-կոնյակի գործարանները, շինանյութերի և գորգագործական կոմբինատները, կոշիկի, կարի և կահույքի ֆաբրիկաները,, պանրի, կաթնայուղի, մսի, հացաբուլկեղենի, հրուշակեղենի, խմիչքների արտադրության ձեռնարկությունները։

1993 թ Ս-ում բացվեց Երևանի պետական համալսարանի մասնաճյուղը։ Ք-ում 1970-ական թթ գործում է նաև ՀՀ Վանաձորի մանկավարժական ինստիտուտի մասնաճյուղը, գյուդատնտեսական թեքումով փորձակայան, ուսուցիչ ների կատարելագործման ինստիտուտ, գյուղատնտեսական տեխնիկում, 4 ուսում նարան, պատմահայրենագիտական (երկ րագիտական) թանգարան, պատկերաս րահ, 4 գրադարան, 11 հանրակրթական և 2 երաժշտական դպրոց, 4 հիվանդանոց, 2 պոլիկլինիկա, մանկական առողջարան, 15 մանկսպարտեզ, ավտոմատ միջքաղաքային հեռախոսակայան, 6 կապի բաժանմունք, մարզադաշտ։ 1932 թ գործում է հայկական դրամատիկական թատրոն։ 1988 թ այստեղ սկսեց գործել հեռուստակենտրոնը։ Ք-ում հրատարակվում էին «Խորհրդային Ղարաբաղ» հայերեն և ռուսերեն օրաթերթը և «Մետաքսագործ», «Կամիր դրոշ» շրջ–նային թերթերը։ 1935-41 թթ Ս-ում հրատարակվել է «Երիտասարդ բոլշևիկ», 1941-58 թթ՝ «Советский Карабах» մարզային թերթերն ու «Կայծ» գրական ամսագիրը (1929 թ)։ Ք-ի կառուցապատումը իրականացվել է 1926 (ճարտ. Ա. Թամանյան), 1938 (ճարտ. Սլոբոտյանիկի ղեկավարությամբ) և 1968 թթ (ճարտ. Բ. Դադաշյան) նախագծերով։ 1929-30-ական թթ կառուցապատված ք-ի կենտրոնից ճառագայթաձև ձգվում են գլխավոր փողոցները, որոնցից հատկապես աչքի են ընկնում Մաշտոցի և Թումանյան փողոցները։ 1960-70-ական թթ կառուցապատվել է Շահումյանի հրապարակի շրջակայքը, իսկ 1989 թ Ադրբեջանի տարբեր շրջ-ներից բռնագաղթած հայերի համար հիմնադրվել է Հայկավան (հայկական ավան) թաղամասը։ Շահումյանի հրապարակի մոտ գտնվում են Ն. Ստեփանյանի անվան քաղաքային զբոսայգին, 1941-45 թթ պատերազմում, 1988 թ Սումգաիթում և Հայաստանում 1988 թ դեկտեմբերի 7-ի մեծ երկրաշարժից զոհվածների հիշատակին նվիրված համալիրը։ Տարբեր ժամանակնե րում կանգնեցվել են Ստ. Շահումյանի, Բ. Կնունյանցի. Ա. Մյասնիկյանի, Մ. Գորկու, Ա. Ռուբենի, Հ. Հակոբյանի, Մուրացանի, 11-րդ բանակի զոհված մարտիկների հիշա տակին նվիրված հուշարձանները, իսկ հս–ից ք-ի մուտքը ազդարարում է «Մենք ենք, մեր սարերը» տուֆակերտ արձանախումբը։

Ս ու նրա շրջակայքը Հայկական լեռնաշխարհի հնագիտական նյութերով ու պատ մաճարտարապետական հուշարձաններով հարուստ վայր է։ Ք-ի տարածքում հայտնաբերված նյութերն ամբողջապես վերաբերում են միջնադարյան հայկական մշակույթին։ Այստեղ հայտնաբերված գտածոները պատկանում են քարի դարից մինչև ուշ միջ նադարին։ Դրանք մեծ մասամբ աշխատանքի գործիքներ են, զենքերի տարբեր տեսակներ, կենցաղային իրեր, դրամներ, զարդեր, խեցեղեն, հնագույն խաչքարեր, զարդանախշված խոյակների մնացորդներ և այլ նյութեր։ Ք-ի եկեղեցին (մենաստան) կոչվում է ս Գևորգ։ Ս-ում են ծնվել դրամա տուրգ Եկատերինա Բահաթուրը (1870–1944), կուսակցական, հեղափոխական գոր ծիչ Վլադիսլավ Կասպարյանցը (1884– 1917), ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս Նիկողոս Ենիկոլոպյանը (1924-1993), գրող, ժուռնալիստ Զորի Բալայանը (1935), իրավաբանական գիտ. դ-ր Վ. Ս. Ներսեսյանը (1938) և այլք։ 1988 թ-ից Ս-ի հայության համար սկսվեցին ծանր օրեր։ Ադրբեջանի ռազմական ուժերը ռմբակոծելով և Կրկըժան թաղամասից ու Շուշիից գնդակոծելով ք-ը, զգալիորեն ավերեցին այն, եղան մարդկային շատ զոհեր։ Արցախի խիզախ բա նակի ջանքերով թշնամին դուրս քշվեց։ Ս-ին մարդասիրական մեծ օգնություն սկսեցին ցուցաբերել ՀՀ-ից և աշխարհի շատ երկրներից։ Նշանակալից է Անգլիայի լորդերի պալատի խոսնակ, հայ ժողովրդի մեծ բարեկամ, լեդի Քերոլայն Քոքսի ամենամյա օգնությունը, որն արդեն 30 անգամ այցելել է Ս։