Սվերդլով

From armeniapedia.org
Jump to: navigation, search

Սվերդլով, (Свердлов, Sverdlov), Այդարբեկ, Հայդարաբեգ, Հայդարաբեկ, Հայդարբեգ, Հայդարբեկ, Հայտարաբերք, Հայտարբեկ - Գյուղ ՀՀ Լոռու մարզում (04.12.1995 թ), նախկին Ստեփանավանի շրջ-ում, Սաեփանավան ք-ից 8-9 կմ հս, Հայդարաբեկ լ-ան հր-արլ փեշերին, Ուռուտ գետի միջին հոսանքի աջափնյակում, կանաչապատ վայրում։ Ս է վերանվանվել 01.06.1940 թ հեղափոխական Յա. Սվերդլո վի անունով։ Կլիման չափավոր խոնավ է, ամառանոցային։ Առանձնատները քարաշեն են, հարմահւսվետ ու ճւսշակավոր։ Տնե րին կից կան պտղատու ծառերի այգիներ ու բանջարանոցներ։ 1831 թ ուներ 147, 1897–ին՝ 791, 1926-ին՝ 1497, 1939-ին՝ 1421, 1959– ին՝ 1066, 1970-ին՝ 924, 1979-ին՝ 287, 1989– ին՝ 1077 հայ բնակիչ, որոնց մի մասի նախնիները տարբեր ժամանակներում գաղթել են Արմ Հայաստանից։ Գյուդական տնտե սություններն զբաղվում են անասնապա հությամբ, կարտոֆիլի, հացահատիկի և կերային կուլտուրաների մշակությամբ, պտղաբուծությամբ (խնձոր, տանձ)։ 1991 թ անցել են գյուղացիական-մասնավոր և կոլեկտիվ տնտեսվարման։ Ունի միջնակարգ դպրոց, ակումբ-գրադարան. կապի բաժանմունք, բուժկայան, կենցաղսպա սարկման տաղավար։ Գ-ի հս կողմում է գտնվում ս Գևորգ եկեղեցին (6-րդ դ), իսկ նրա մոտ՝ թաղածածկ մատուռը (13-րդ դ)։ Կան զերեզմանաքարեր, խաչքարեր։ Ռուսական 10-վերստանոց քարտեզում՝ Այդարբեկ: