Սվարանց

From armeniapedia.org
Jump to: navigation, search

Սվարանց, (Сваранц, Svarants), Սեվարանց, Սվարի, Սուարանց, Սուվարանց -Գյուղ ՀՀ Սյունիքի մարզում (04.12.1995 թ), նախկին Գորիսի շրջ-ում, Գորիս ք-ից մոտ 19 կմ հր-արմ, Տաթև գետի վերին հո սանքի շրջ-ում, ձորահովտում, Արամագղ լ-ան հս փեշին։ Կլիման ցուրտ ք., տեղումները` բավարար։ Ունի արգավանդ հողեր և փարթամ արոտավայրեր։ Գ-ի մոտ կան երկաթի հանքապաշարներ։ Առանձնատները քարաշեն են ու հարմահավետ։ 1873 թ ու ներ 181, 1897-ին՝ 350, 1926-ին՝ 387, 1989–ին` 358 հայ բնակիչ։ Գյուղական տնտեսություններն զբաղվում են անասնապահությամբ, կարտոֆիլի, հացահատիկի և կե րային կուլտուրաների մշակությամբ, պտղաբուծությամբ (խնձոր, տանձ) և ծխախոտի մշակությամբ։ 1991 թ անցել են գյուղացիական–մասնավոր և կոլեկտիվ տնտեսվարման։ Այստեղ գործում է «Ջանգեգուր» արտադրական միավորման մասնաճ յուղը, որն արտադրում է մանկական հա գուստեղեն։ Գ ունի միջնակարգ դպրոց, մշակույթի տուն, գրադարան, բուժկայան, կապի հանգույց։ Ունի սրբատաշ քարով կառուցված եկեղեցի (17-րդ դ), մոտակայ քում` Ցուրաբերդ ավերակ բերդր։ 1450 թ Տաթեի վանահայր Շմավոն վարդապետը Ամիր Ռոստոմ Օրրելյանից այս և այլ գ-եր գնել ու նվիրել է Տաթեի վանքին։ Ղ Ալիշանը Ս անունը կապում է Ցուրավանք, Ցրվանք, Ձորովանք, Ցրվունոց անունների հետ։ Ըստ ավանդության՝ իբր գ-ի բնակիչ ները. խաբվելով Լենկթեմուրից, անձնատուր են լինում, իսկ նա բոլորին կենդանի–կենդանի թաղել է տալիս:: Գ-ի քսւհանան, երբ այդ ոճիրի մոաին լսում է, ծխամատյա նում գ-ի հին անունը ջնջում է և դնում Սևարանց շեն նոր անունը, որից հնչյունափոխմամբ առաջանում է Ս անունը։