Սպիտակավոր

From armeniapedia.org
Jump to: navigation, search

Սպիտակավոր, (Спитакавор, Spitakavor), Սպիտակավոր Աստվածածին, ս Աստվածածնի անապատ, Բաշքենդի վանք, Բոլորաբերդի անապատ, Բոլորաբերդի ս Աստվածածին, Բոլորաբերդո անապատ, Բոլորաձորի անապատ, Գյուլվանք, ս Գրիգոր, ս Կարապետ, ս Կարապետ անապատ, ս Կարապետի ավագ անապատ, Կյուլվանք, Մարիամ Աստվածածին, ս Սպիտակավոր, Սպիտակավոր ս Աստվածածին, Սպիտակավոր վանք, Սրկղոնից ս Գեորգ, Սրկղունից ս Գևորգ, Սրկղունից Սպիտակավոր Աստվածածին, Վերնաշենի Սպի տակավոր Աստվածածին - Վանք ՀՀ Սյունիքի մարզում (04.12.1995 թ), նախկին Եղեգնաձորի շրջ-ում, Վերնաշեն գ-ից 8-9 կմ հս-արլ, Վարդենիսի լշ-ի հր փեշերին։ Հնում մտնում էր Մեծ Հայքի Սյունիք աշխ-ի Վայոց ձոր գավ-ի մեջ։ Հիմնել է Հովհաննեսը իր կին Թաճի հետ միասին՝ 1320-21 թթ։ Վանքի համալիրի մեջ մտնում է դեղնավուն– սրբատաշ քարով կառուցված գմբեթավոր եկեղեցին, որը ներսից խաչաձև է, դրսից՝ ուղղանկյուն։ Արմ-ից եկեղեցուն կից է գավիթը, որի պատերին կան խորշեր։ Շրջա պարիսպների մի մասը, օժանդակ շենքերի հետ միասին, պահպանվել է։ Վանքի համալիրը հիմնավորապես վերանորոգվել է 1960-70 թթ։ Եկեղեցու պատերին կան հար թաքանդակներ և արձանագրություններ։ Ս Ս միջին դդ եղել է գրչության կենտրոն։ Պահպանվել են 14-15-րդ դդ այստեղ գրված մի քանի ձեռագրեր։ 1983 թ Պավել Անանյանի, Վարագ Աոաքելյանի, Գարեգին Մխիթարյանի, Արցախ Բոլնիաթյանի և Գուրգեն Արմաղանյանի հայրենասիրական ջանքերով Ռուսաստանի Վլադիմիր ք– ից Հայաստան է տեղափոխվել հայ ժողովրդի քաջարի զորապետ Գարեգին Նժդեհի աճյունը։ 1983 թ աճյունից մի մա սունք ամփոփվել Խուստուփ լ-ան բարձուն քին, իսկ աճյունի մեծ մասը 1987 թ ամփոփ վել է ՍԱ վանքի՝ ձորին նայող պատի ձախ կողմում, որտեղ Մովսես Գորգիսյանի նա խաձեռնությամբ դրվել է բագալտե տապա նաքար՝ վրան կարմիր տուֆից քանդակված խաչ։