Սպիտակ

From armeniapedia.org
Jump to: navigation, search

Սպիտակ, (Спитак, Spitak), Համամլը, Համամլի, Համամլու - Հանրապետա կան ենթակայության քաղաք ՀՀ-ում, նրա հս-արմ կողմում, Լոռու մարզում (04.12.1995 թ), նախկինում Սպի տակի վարչական շրջ-ի կենտրոնը։ Ս է վե րանվանվել 26.02. 1949 թ։ Շրջ-ային ենթակայության ք է դարձել 1960 թ, հանրապե տական՝ 1971-ին։ Ք կառուցված է Փամբակ գետի միջին հոսանքի բարձրադիր ափե րին, բլրապատ սարահարթի վրա։ Կլիման բարեխառն է, օդի հունվարյան միջին ջեր մաստիճանը -4,9° է, հալիսինը՝ 18-20°, տարեկան տեղումները` մոտ 420 մմ։ Շրջակայ քում կան արգավանդ հողեր, բնական ան տառներ, տրավերտինների, կավերի և կրա քարերի հանքավայրեր։ Ս-ով են անցնում Երևան-Ապարան-Վանաձոր և Վանաձոր– Գյումրի ավտոմայրուղիները։ 1831 թ ուներ 466, 1897-ին՝ 3004, 1926-ին՝ 4078, 1939-ին՝ 5035, 1959-ին՝ 3740, 1979-ին՝ 14 536, 1989–ին՝ 3740, առ 1-ը հունվարի 1991թ՝ 17 700 բնակիչ, որոնց նախնիների մի մասը եկել է Պարսկահայաստանի Խոյի և Արմ Հայաստանի Մուշի գավ-ների գ-երից 1829-30 թթ։ Մինչև 1988 թ դեկտեմբերի 7-ի երկրաշար ժը ք ուներ մոտ 15 արդյունաբերական ձեռնարկություն, հացամթերքների, սննդի և կենցաղսպասարկման կոմբինատներ, կաթի-պանրի, հացի, ռետինատեխնիկական իրերի գործարաններ։ Ս-ի շաքարի գործա րանը միակն էր հանրապետությունում։ Այն շարք է մտել 1940-ական թթ կեսերին և մշա կում էր Շիրակի տնտեսական շրջ-ում մշակվող շաքարի ճակնդեղը և արտասահ մանից ներմուծվող կիսաֆաբրիկատները։ Գործարանը մնացուկներից արտադրում էր նաև կիտրոնաթթու։ Համեմատաբար ավելի ուշ էր շարք մտել վերելակների գործարանը։ Կարի Ա/Մ գլխավոր ֆաբրիկայում 1969 թ շարք էր մտել կաշվի արհեստական փո խանակիչների արտադրամասը։ Գործում էր նաև կարի Ա/Մ 2-րդ ֆաբրիկան, Երևանի «Մասիս» կոշիկի Ա/Մ Ս-ի մասնաճյուղը։ Ուներ ավտոտրանսպորտային ձեռնար կություն, ավտոտեխսպասարկման կայան, տպարան, ջերմոցային փորձարարական տնտեսություն։

Զբաղվում էին շաքարի ճակնդեղի մշակությամբ, անասնապահութ յամբ, պտղաբուծությամբ ու բանջարաբու ծությամբ։ Աճում են խնձորենի, տանձենի։ Ք ունի ջրմուղկոյուղու ցանց, խմելու ջուրը բերված է ք-ից դուրս գտնվող աղբյուրնե րից։ Արդյունաբերությունը և գրեթե բոլոր բնակելի շենքերը գազիֆիկացված էին։ Ք-ի գլխավոր հատակագիծը կազմվել է 1949 թ, որն այնուհետև ենթարկվել է փոփոխութ յունների։ 1970-ական թթ սկզբներին Ս զբաղեցնում էր ավելի քան 500 հա տարածություն։ Ուներ բազմահարկ տուֆակերտ շենքեր, գողտրիկ առանձնատներ, որոնք թաղ ված էին մրգատու և դեկորատիվ ծառերի, պարտեզների ու բանջարանոցների մեջ։ Ուներ երկու ստվերախիտ զբոսայգի, հատկապես գեղեցիկ էր գետափին գտնվող զբո սայգին` իր լճակ-լողավազանով։ Ք-ն ուներ հինգ միջնակարգ, մեկ գիշերօթիկ և մեկ ութամյա դպրոցներ, սարքաշինական տեխնիկում, երաժշտական դպրոց, պրոֆտեխնիկական ուսումնարան, մշակույթի պալատ, 2 կինոթատրոն, 10-ից ավելի մսուր– մանկապարտեզներ, բազմաթիվ առողջա պահական հիմնարկներ, մարզադաշտ, լո ղավազան, բաղնիք, շուկա։ Հրատարակ վում էր «Լուսարձակ» եռօրյա թերթը։ Ս-ում են ծնվել պետական-կուսակցական գործիչ, գրականագետ Դ. Ա. Տեր-Սիմոնյանը (1895-1937), ֆիզմաթ գիտ. դ-ր, պրոֆ. Է. Վ. Չուբարյանը (ծն 1936 թ) և ուրիշներ։ 1988 թ դեկտեմբերի 7-ի 10 բալանոց ահեղ երկրաշարժը մի քանի վայրկյանում հոդին հավա սարեցրեց գրեթե ամբողջ ք-ը՝ պատճառելով 4000-ից ավելի մարդկային զոհեր, ինչպես նաև նյութական ահռելի վնաս։ Ամբող ջովին ավերվել են գրեթե ողջ բնակարանա յին ֆոնդը, արտադրական նշանակության օբյեկտները, մշակույթի, կուլտուր-կենցաղային և սպասարկման ոլորտի օբյեկտները, դպրոցական, նախադպրոցական, ա ռողջապահական ու սպորտային կառույցները։ Առ 1-ը հունվարի 1993 թ վերականգն վել էր բնակարանային ֆոնդի 10,2 տոկոսը։

Մինչերկրաշարժյան արդյունաբերական 15 ձեռնարկություններից վերականգնվել է կոշիկի ֆաբրիկան, վերականգնման ընթացքի մեջ են հացամթերքների կոմբինատը և կարի արտադրական միավորման գլխավոր ֆաբրիկան։ Վերելակաշինական գործարանի, կարի Ա/Մ երկրորդ ֆաբրիկայի, սննդի կոմբինատի, կիտրոնաթթվի գործարանի, ջերմոցային փորձարարական տնտեսութ յան, ռետինատեխնիկական իրերի գործարանի, ավտոտեխսպասարկման կայանի հացի կոմբինատի, ավտոտրանսպորտային ձեռնարկության, մշակույթի, կուլտուր-կենցաղային ու սպասարկման ոլորտի օբյեկտ ների և սպորտային կառույցների վերա կանգնման աշխատանքներն ընթանում են, դպրոցները, նախադպրոցական հիմնարկ ները վերաշինվում են։ Փրկարարական աշխատանքներին մասնակցել են աշխարհի տարբեր երկրներից և նախկին ԽՍՀՄ հան րապետություններից (Ուզբեկստան, Էստո նիա) ժամանած մասնագիտական ջոկատ ներ ու կամավոր անհատներ, ինչպես նաև մեր հանրապետությունից բազմաթիվ կազ մակերպություններ և անհատներ։ Ս-ում նորվեգացիները կառուցել են ժամանակա կից հարմարություններով ու սարքավորում ներով հիվանդանոց, ֆինները՝ պոլիկլինիկա, չեխոսլովակցիները՝ միջնակարգ դպրոց, շվեյցարացիները՝ հոյակապ հարմարություններով առանձնատներ` 1-2 ըն տանիքի համար, իտալացիները՝ մի ամբողջ թաղամաս՝ իր բոլոր օբյեկտներով, ֆրանսիացիները ք–ում և շրջ-ի բոլոր գ-ե րում տեդադրել են արբանյակային կապ, որը հնարավորություն է տալիս կապվել աշխարհի ցանկացած երկրի հետ։ Ք-ը դժվարությամբ, աստիճանաբար վերականգնվում է։ 1988-89 թթ Ադրբեջանում ծավալ ված հայկական կոտորածների և բռնա գաղթի կապակցությամբ Ս են եկել ԱՀ Բա քու և Սումգայիթ ք-երից, Շահումյանի շրջ– ից բռնագաղթած, ինչպես նաև ԼՂՀ-ից վե րաբնակված 148 տ (514 անձ) հայեր։