Սպանդարյան (Սյունիք)

From armeniapedia.org
Jump to: navigation, search

Սպանդարյան, (Спандарян, Spandarian), Բերդի Կալա[ն]ջիկ, Բերդի Կալեջիկ, Բերդ-Ղալաջըք, Կարաքիլիսա, Ղարաքիլիսա [Նոր], Մալիկլար, Մալիքլար, Մալիքլի, Մալիքլու, Մելիքլար, Մելիքլի, Մելիքլու, Պերտի Գալաճիկ, Պերտի Գալեճիկ, Վերտիղալա - Գյուղ ՀՀ Սյունիքի մարզում, նախկին Սիսիանի շրջ-ում, Սիսիան ք-ից 14 կմ հս-արմ, Սիսիան-Եղեգնաձոր ավտոճա նապարհի վրա, բարձրադիր ու բլրապատ վայրում։ Ս է վերանվանվել 04.05.1939 թ՝ ի պատիվ հայ հեղափոխական Ս. Սպանդար յանի։ Ունի զով ու ամառանոցային կլիմա, խմելու սառնորակ ջուր և արգավանդ վարելահողեր։ Առանձնատները 1-2 հարկանի են, քարաշեն ու հարմարավետ: 1831 թ ուներ 22, 1873-ին՝ 112, 1897-ին՝ 230, 1926-ին՝ 342, 1939-ին՝ 544, 1959-ին՝ 564, 1970-ին՝ 555, 1979-ին՝ 465, 1989-ին՝ 378 հայ բնակիչ։ Զբաղվում են անասնապահությամբ, խոզա– բուծութամբ, թռչնաբուծությամբ, դաշտավա րությամբ և ծխախոտագործությամբ։ Ունի 8-ամյա դպրոց, ակումբ-գրաղարան, էլեկտ րական սղոցարան. ձիթհանք, եկեղեցի (5-6– րդ դդ)։ Ս ենթադրաբար նույնացվում է Սյու նիք աշխ-ի Ծղուկ գավ-ի Ներքին և Վերին Բորտի գ-երին։ Ս-ի մոտ, Որոտան գետի վրա կառուցվել է Սպանդարյանի ջրամբարը։