Սոֆլու

From armeniapedia.org
Jump to: navigation, search

Սոֆլու, (Софлу, Soflu) - Գյուղ ՀՀ Սյունիքի մարզում (04.12.1995 թ), Սիսիանի շրջ-ում, Սիսիան ք-ից 18-19 կմ հր, Սիսիան գետի աջակողմյան Այրիգետ վտակի վերնագավ-ում, մրգատու ծառերի ու այգիների մեջ, զով, օդասուն վայրում։ Գ-ի առանձնատները քարաշեն են ու հարմարավետ, մո տակայքում կան հանքային աղբյուրներ։ 1897 թ ուներ 154, 1926-ին՝ 149, 1939-ին՝ 299, 1959-ին՝ 591, 1970-ին՝ 777, 1979-ին՝ 736 բնակիչ։ 1989-ին՝ առկա բնակչություն չուներ։ Անասնապահական տնտեսություններն զբաղվում էին նաև դաշտավարութ յամբ և այզեգործությամբ։ 1991 թ անցել են գյուղացիական-մասնավոր և կոլեկտիվ տնտեսվարման։ Ուներ 8-ամյա դպրոց, բուժկետ, անասնաբուժարան։ Մոտակայքում գտնվում են մի քանի գ-ատեղիներ։ Համապատասխանում է Մեծ Հայքի Սյունիք աշխ-ի Ծղուկ գավ-ի Պիսակ գ-ին։ 1988-89 թթ Ադրբեջանում ծավալված հայկական կո տորածների ու բռնագաղթի կապակցութ յամբ ադրբեջանցիները արտագաղթել են Ադրբ. Հ, փոխարենը գ են եկել Ադրբ. Հ-ից բոնագաղթված 4 տ (7 անձ) հայեր, և գ-ի ընդհանուր բնակչությունը 1992 թ վերջերին կազմել է 32 տ ՝ 49 անձով։