Սուրենավան

From armeniapedia.org
Jump to: navigation, search

Սուրենավան, (Суренаван, Surenavan), Ավշար Արազդայանի, Ավշար Մեծ, Սպանդարյանի անվան սովխոզին կից ավան, Օվշար, Օվչարի – Ավան (գյուղ) ՀՀ Արարատի (4.12.95 թ) մարգում, նախկի նում՝ Արարատի շրջ-ում, Արարատ ք-ից 9 կմ հր-արլ, Երևան-Նախիջևան ավտոմայրուղու վրա, Ուրծի լշ-ի հր մեղմաթեք սարա հարթին։ Ս է վերանվանվել հեղափոխական Սուրեն Սպանդարյանի անվամբ, 12.11.1946 թ։ Ավանը հիմնավորապես կա ռուցապատվել և բազմամարդ է դարձել 1950-ական թթ՝ արտասահմանից ներգաղ թած հայերի ջանքերով։ Ունի 1-2 հարկանի բարեկարգ առանձնատներ՝ կից այգիներով ու բանջարանոցներով։ Կլիման չորա յին է, շոգ, խմելու ջուրը բերված է 7 կմ հե ռավորությունից։ 1897 թ ուներ 49, 1926-ին՝ 110, 1939-ին՝ 244, 1970-ին՝ 1836, 1979-ին՝ 2073, 1989-ին՝ 2406 հայ բնակիչ, որոնց մի մասը եկվորներ են Իրանի Սպահան ու Սուլթանաբադ ք-ներից և ՀՀ շրջ-ների գ-ե րից։ Զբաղվում են պտղաբուծությամբ, կե րային կուլտուրաների մշակությամբ և ա նասնապահությամբ։ 1991թ անցել են գյուղացիական-մասնավոր և կոլեկտիվ տնտեսվարման։ Ունի միջնակարգ դպրոց, մշակույթի տուն, բուժկայան, մսուր-մանկապարտեզ, կենցաղսպասարկման տաղավար։ 1988-89 թթ Ադրբեջանում ծավալված հայկական կոտորածների պատճառով այստեղ են բռնագաղթել 11 տ 38 անձ հայեր։