Սուսեր

From armeniapedia.org
Jump to: navigation, search

Սուսեր, (Сусер, Suser), Կաչյաթաղ, Կլըչյաթաղ Միջին, Ղլըճյաթաղ, Ղլիճաթաղ, Ղլիճթաղ, Ղլիճյատաղ, Ղլիջաթաղ, Ղլիջյաթաղ, Ղլիջյաթաղ Առաջին, Ղլիջյաթաղ Թուրքի, Ղլիջյաթաղ Հին, ՚Ղլիջյաթաղ Մի ջին, Քելեկյաթաղ, Քլիչաթաղ - Գյուղ ՀՀ Արագածոտնի մարզում, նախկին Թալինի շրջ-ում, Թալին ք-ից մոտ 19 կմ հս-արմ, բլրապատ, արգավանդ, հարթավայրում։ Առանձնատները 1-2 հարկանի են, քարա շեն ու հարմարավետ։ Խմելու ջուրը բերված է Ահագչիի աղբյուրներից։ Ս է վերանվանվել 12.2.1946 ր։ 1873 թ ուներ 60. 1897-ին՝ 185, 1926-ին՝ 220, 1939-ին՝ 310, 1959-ին` 301, 1970-ին` 325, 1979-ին` 299, 1989-ին՝ 315 բնակիչ, որոնց մի մասի նախնիները գաղթել են Արմ Հայաստանի Մուշի գավ-ի գ-երից՝ 1915-18 թթ։ Զբաղվում են անաս նապահությամբ, հացահատիկի և կերային կուլտուրաների մշակությամբ։ 1991 թ անցել են գյուղացիական մսանավոր և կոլեկտիվ տնւոեսվարման։ Ունի ութամյա դպրոց, ակումբ, գրադարան, բուժկայան, փոստ-հեռագրատուն և կենցաղի տուն։ Գ-ի արլ ծայրամասում կա սրբատեղի։