Սովետական

From armeniapedia.org
Jump to: navigation, search

Սովետական, (Советакан, Sovetakan), Կյարիմարխ, Քերիմարխ, Քյարամարխ, Քյարիմարխ - Գյուղ ՀՀ Արմավիրի մարզում (04.12.1995 թ), նախկին Արմավիրի շրջ-ում, Արմավիր ք-ից 6-7 կմ հր, այգեվետ հարթավայրում։ Ս է վերանվանվել 03.01.1935 թ։ Առանձնատները 1-2 հարկանի են, քարաշեն ու հարմարավետ։ Կից ու նեն այգիներ և բանջարանոցներ։ Խմելու ջուրը` արտեզյան ջրհորներից։ 1831թ ուներ 413, 1897-ին` 1474, 1926-ին՝ 853, 1939-ին՝ 744, 1959-ին՝ 1149, 1970-ին՝ 1313, 1979-ին` 1371, 1989-ին՝ 1689 հայ բնակիչ, որոնց մի մասի նախնիները գաղթել են Արմ Հայաստանի Բայազետ ք-ից ու Բայազետի գավ-ի մյուս գ-երից՝ 1915-18 թթ։ Զբաղվում են այգեգործությամբ, բանջարաբոստանային կուլտուրաների և խորդենու մշակությամբ, անասնապահությամբ։ 1991 թ անցել են գյուղացիական-մասնավոր և կոլեկտիվ տնտեսվարման։ Ունի միջնակարգ դպրոց, ակումբ-գրադարան, կապի բաժանմունք, մսուր-մանկապարտեզ, բուժկայան։ Այստեղ է ծնվել սոց աշխ հերոս Ա.Ա. Բադալյանը (1926 թ)։ Գ-ում կառուցված են 1941-45 թթ պատերազմում զոհվածների և զրող Հրաչյա Քոչարի հուշարձանները։