Սոս

From armeniapedia.org
Jump to: navigation, search

Սոս, (Сос, Sos), Սուգ, Սոա - Գյուղ ԼՂՀ Մարտունու շրջ-ում, Մարտունի ք-ից մոտ 15 կմ հր-արմ, Լուսավորչի լ-ան արմ լանջին։ Միավորված էր Մաճկալաշենի տնտեսությանը։ Ունի խմելու ջուր և առող ջարար կլիմա։ 1890-ական թթ սկդբներին ու ներ 687 (107 տ) բնակիչ։ Երկու գ-երը միա սին 1970-ական թթ վերջերին ունեին 1761 (433 տ), իսկ այժմ՝ 270 տ, 980 հայ բնակիչ, որոնք զբաղվում են այգեգործությամբ, անասնապահությամբ, շերամապահությամբ, հացահատիկի, բանջարաբոստանային և կերային կուլտուրաների մշակությամբ: Գ-ում դպրոց հիմնվել է 1908 թ։ Ունի միջնա կարգ դպրոց, մշակույթի տուն, 2 գրադա րան, մանկապարտեզ, կապի բաժանմունք, հիվանդանոց, հյուրանոց, ճաշարան, կենցաղսպասարկման տաղավարներ։ Տեղացի ների պատմելով՝ հիմնադրվել է 8-րդ դ։ Եկե ղեցին անվանվում է ս Գևորգ (կառ 18-րդ դ)։ Գ-ից 7-8 կմ վրա է գտնվում Ամարասի վան քը, իսկ Լուսավորչի լ-ան կատարին՝ ս Լու սավորիչ ուխտատեղին։ Գերեզմանատանը կան մինչև 300 տարվա հնության գերեզ մաններ ու մահարձաններ։ Ամարաս գետակի ճյուղավորումներից մեկը սկսվում է Ս-ի աղբյուրներից։ 1988-1994 թթ հայ-աղրբեջանական կռիվների ժամանակ գ-ը ենթարկվել է ավերածությունների` տալով մարդկային զոհեր։