Սոլակ

From armeniapedia.org
Jump to: navigation, search

Սոլակ, (Солак, Solak), Սոլախ, Սոլլակ - Գյուղ ՀՀ Կոտայքի մարզում (04.12.1995 թ) նախկին Հրագղանի շրջ-ում, Հրագղան ք-ից 5-6 կմ հր-արմ, Հրագդան գետի ձախ ափին, բլրապատ վայրում։ Առանձնատները 1-2 հարկանի են, քարաշեն ու հարմարավետ։ 1831 թ ուներ 363, 1897-ին՝ 1339, 1926–ին՝ 1297, 1939-ին՝ 1759, 1959-ին՝ 1833, 1970-ին՝ 2175, 1979-ին՝ 2110, 1989-ին՝ 2147 բնակիչ, որոնց մի մասի նախնիները գաղթել են Արմ Հայաստանի Ալաշկերտի, Արճեշի ու Վանի շրջ-ների ու Պարսկահայաստանի Սալմաստի գավ-ի գ-երից՝ 1829, 1878-79 և 1915-20 թթ։ Զբաղվում են անասնապահութ յամբ, ծխախոտագործությամբ, պտղաբու ծությամբ և բանջարաբուծությամբ։ 1991 թ անցել են գյուղացիական-մասնավոր և կոլեկտիվ տնտեսվարման։ Ունի միջնակարգ դպրոց, մշակույթի տուն, գրադարան, կեն ցաղսպասարկման տաղավար, մսուր-մանկապարաեզ, բուժկայան։ Արմ կողմում, բարձրավանդակի վրա կան հին բերդի ավե րակներ։ Հս-արմ-ում՝ Տափակ մայրի վայ րում գտնվում է ս Աստվածածին եկեղեցին (կառ 7-րդ դ), որի վրա կար 1224 թ արձա նագրություն, շուրջը` գերեզմաններ, խաչ քարեր (13-19–րդ դդ)։ Ս-ում է գտնվում նաև միջին դդ հայտնի Մայրավանքը։ Գ-ի անու նը կապում են Հայկ նահապետի տոհմի Գե ղամի եղբոր՝ Ցոլակի հետ, որ հնչյունափոխ վելով դարձել է Ս։