Սիսիան

From armeniapedia.org
Jump to: navigation, search

Սիսիան, (Сисиан, Sisian), Գարագիլիսե, Գարաքիլիսե, Կարաքիլիսա, Ղարաքիլիսա Առաջին, Ղարաքիլիսա Հին, Ղարաքիլիսա Նոր, Սաինիք, Սիսական, Սիսավան, Սիսիյան, Սյունիք, Սյունիք վանք - Շրջանային ենթակայության քաղաք ՀՀ– ում, Սիսիանի վարչական շրջ-ի (այժմ՝ Սյունիքի ենթամարզի) կենտրոնը։ Գտնվում է Երևանից 217 կմ հեռավորության վրա, Որոտան գետի աջ ու ձախ ափերին. Երևան Գորիս ավտոմայրուղուց աջ։ Հս-ից ք-ի հորիզոնը փակում է Իշխանսաարը, հր-ից՝ Բարգուշատի լշ-ն ու նրա Սարվարդ գագա թը։ Սիսավան է վերանվանվել 03.01.1935 թ, Ս՝ 02.03.1940 թ։ Ք տարածված էր գետի ձախ ափի. աջափնյա մասը ընդգրկվել է կառուցապատման շրջանակի մեջ վերջին երկուսուկես տասնամյակում, որով հանդերձ այն ունի 16.000 հա տարածք։ Այստեղ ք-ի ընդարձակման հնարավորությունները ավելի մեծ են։ Արլ և արմ կողմերում տարածվում են կանաչ մարգագետիններ ու արգավանդ հողատարածություններ։ Կլիման ցուրտ է։ Տարեկան միջին բարեխառնությունը 6.6° է, հունվարին՝ 5.2°. հունարն՝ 17.6°, տեղումների տարեկան քանակը՝ 465 մմ: Շրջակայ քում բխում են սառնորակ և հանքային աղբ յուրներ։ Առաջիններից հայտնի են Շաքիի հորդառատ աղբյուրները։ Ք-ի ջրամատա կարարումը բավարարվում է Գորիո-Սիսիանի 28 կմ ջրատարով։ Կառուցվում է Ույծ-Սիսիան 2 կմ երկար ջրատար թունելը, որով Որոտանի ջրերը հասցվելու են Ս-ի տրիկո տաժի ֆաբրիկա, ինչպես նաև մաքրման կա յանի միջոցով հեռացնելու և մաքրելու է Ս-ի ընղհանուր կոյուղու կեղտաջրերը։ Մոտա կայքում կան կապտավուն բազալտի մեծ պաշարներ (Շաքի գ-ում)։ Ք-ի հին ու նոր շենքերը հիմնականում կառուցված են Արթիկի վարդագույն տուֆից և տեղական բազալտից։

Առանձնատները 1-2 հարկանի են, գեղեցիկ ու ճաշակով, որոնց կից կան փոք րիկ բանջարանոցներ, խնձորի ու տանձի այգիներ։ 1958 թ այն դասվել է հանրապե տական քտա-ների շարքը, իսկ 02.10.1974 թ դարձել շրջ-նային ենթակայության ք։ 30.05.1984 թ վարչա-տարածքտյին առումով Ս-ի քաղաքային խորհրդին ենթարկվող Աշոտավան, Ղզըլջուղ և Ույծ գ-երը հանվել են ք-ի ենթակայությունից։ Ք կառուցապատ վում է 1976 թ կազմված նախագծի համաձայն։ Փողոցները դասավորված են շախմա տաձև, մեծ մասը ասֆալտապատ է ու ծառազարդ։ Գեղեցիկ է կառուցապատված հրապարակը։ Լայնահուն և առանձնապես գեղեցիկ են Շահումյանի. Խանջյանի, Չա րենցի և Սպանդարյանի անվան փողոցները, որոնց շուրջը տեղադրված են բազմահարկ ու գեղեցիկ շենքերը։ Քաղաքի կառույցներից հատկապես ուշադրության արժանի են քաղաքապետարանի, ակումբի, ջրային տնտեսության շենքերը, հանրախանութը, Աջափնյակի բնակելի տուֆակերտ տները ևն։ Ձախափնյակում է գտնվում ք-ային զբոսայգին։ Այդպիսին կառուցվելու է նաև Որոտանի աջափնյա թաղամասում։ Ք-ի գլխավոր մուտքը զարդարված է արծվի բարձրաքան դակով, որից ոչ հեռու կանգնեցված են հի շատակության արժանի հուշասյուներ։

Ս-ի տեսարժան վայրերից են հացի թանգարանը և քարադարանը. որոնք կառուցված են հայ կական ճարտարապետության լավագույն ավանդների կիրառմամբ։ Ս առայժմ մասնագիտացված է սննդի արդյունաբերության և շինանյութերի արտադրության ուղղութ յամբ։ Առանձնապես մեծ համբավ ունի Ս-ի պանրագործարանը։ Ս-ում գործում էին «Հայէլեկտրալույս» միավորման Ս-ի թողարկիչ-կարգավորիչ սարքերի գործարանը, շինարարական նյութերի ու իրերի կոմբինա տը, երկաթբետոնե կառուցվածքների գործարանը։ Ք-ում կան նաև տեղարդկոմբինատ. հացի գործարան, գանազան արտադրամասեր, արդյունաբերական ձեռնարկություններ, արհեստանոցներ ու կենցաղսպասարկման օբյեկտներ։ Ունեն գորգագործա կան ձեռնարկություն և սւրիկոտաժի ֆաբրի կա։ Քաղաքը ու շրջանը օգտվում են հանրա պետության միասնական էլցանցից, Շաքիի ՀԷԿ-ից և բնական գազից։ Էլեկտրաէներ գիայի աճող պահանջները բավարարվում են նաև Տաթևի, Շամբի Սպանդարյանի ՀԷԿ-երի հաշվրն։ Ս Երևան-Բաքու երկաթուղու Նախիջևան կայարանից հեռու է 97, իսկ Կապանից՝ մոտ 100 կմ։ Ք-ի հիմնական տրանսպորտային միջոցները ավտոճանապարհներն ու օդային ուղիներն են։ Ս բարեկարգ ավտոճանապարհով կապված է Երևան-Գորիս-Կապան ավտոմայրուղու հետ։ Շրջկենտրոնի և գ-երի մեջ ստեղծված է ավ տոբուսային կանոնավոր երթևեկություն, ու նի նորակառույց օդանավակայան և ավտո մատ հեռախոսակայան, որով կապ է ու նենում երկրի 60 ք-ների հետ։ Ս հանրապե տության զարգացած անասնաբուծության կենտրոններից էր, ուներ կաթնաանասնա բուծական տնտեսություն, որի մեջ միավորված էին նաև Աշոտավան, Տոլորս և Ույծ գ-երը։ Տնտեսության մեջ կարևոր տեղ են գրավում նաև պտղաբուծությունը (խնձոր, տանձ), թռչնաբուծությունը, բանջարաբու ծությունը, և մասամբ ծխախոտագործութ յունն ու մեղվաբուծությունը։ Կլիման զով է, օդը՝ ջինջ ու մաքուր, ջրերը՝ սառնորակ, ա ռատ, արևոտ օրերը՝ շատ, շրջակայքը՝ թավիշ-կանաչ։ Այդ բարեմասնություններին գումարվում է նաև հանքային ջուրը, որը մոտ ժամանակներում կօգտագործվի բուժական նպատակներով։ Ս կարող է դառնալ հան րապետության կարևոր առողջարաններից ու ամառանոցներից մեկը։ Ք-ում գործում են առողջապահական հիմնարկներ՝ հիվանդա նոց, պոլիկլինիկա, ատամնաբուժական պո լիկլինիկա, 2 դեղատուն։ Ունի մարզադաշտ և դպրոցներին կից խաղահրապարակներ։ 1975 թ քաղաքում գործում էին հանրակրթա կան 4 միջնակարգ, 2 ութամյա, 1 գիշեր օթիկ, նկարչական, երաժշտական և սպոր տային դպրոցներ, շինարարական տեխնի կում և պրոֆտեխուսումնարան, պատկերասրահ, ունի մշակույթի 2 տուն, մի քանի ակումբներ, 6 գրադարան, միջշրջանային (Գսրիսի հետ միասին) դրամատիկական թատրոն, կինոթատրոն։ 1831 թ ուներ 116, 1897-ին՝ 1266, 1926-ին՝ 1186, 1939-ին՝ 2215՝, 1959-ին՝ 3859, 1979-ին՝ 10373, 1989-ին՝ 15292 հայ բնակիչ։

Ս-ի տեղում բնակավայր է եղել հնագույն ժամանակներում։ Նրա շրջակայքում հայտնաբերվել է հնագույն դամբարան, որն ունի ավելի քան երկու հազար տարվա պատմություն։ Գտել են նաև սափոր, կավե թասեր, երկաթե և բրոնզե մատանիներ։ Մի ջին դդ այն հիշատակվում է 13-րդ դ-ից։ Հե տագայում Հայաստանի բազմաթիվ բնակա վայրերի հետ միասին, Ս նույնպես ավեր վել, կողոպտվել ու դարձել է մի խղճուկ գ-ակ։ Այն համեմատաբար մարդաշատ է դառնում Արլ Հայաստանը Ռուսաստանին, միանալուց հետո (1828 թ), երբ Պարսկահայաստանի Խոյի ու Սալմաստի գավ-ներից գաղթած տասնյակ հայ ընտանիքներ վե րաբնակվում են Ս-ում։ Այղ ժամանակներից մինչև խորհրդային իշխանության հաստա տումը թեև Ս Ելիզավետպոլի նահ-ի Զանգե զուրի գավ-ի Ղարաքիլիսայի գվռկ-ի կենտ րոնն էր, բայց դարձյալ մի աննշան բնակավայր էր։ Նրա տնտեսությունը զգալիորեն քայքայվել էր առաջին համաշխարհային պատերազմի (1914-1918) տարիներին։ 1988-89 թթ Ադրբեջանում ծավալված հայ կական կոտորածներից մազապուրծ քաղաք են եկել բռնագաղթած 177 տ (555 անձ) հայեր։ Ք-ի բնակչության թիվը 1992 թ վերջերին կազմում էր 16592 մարդ (4109 տ)։