Սիսավանի եկեղեցի

From armeniapedia.org
Jump to: navigation, search

Սիսավանի եկեղեցի, (Сисавани екехеци, Sisavan church), Սենի վանք, Սիսիանի ս Գրիգոր, Սյունի վանք, Սյունիքի վանք - Եկեղեցի (տաճար) ՀՀ Սիսիանի շրջ-ում, Միսիան ք-ի հս-արմ կողմում, բար ձունքի վրա։ Կառուցված է 6-7-րդ դդ սրբատաշ գորշ բազալտից։ Ներսից քառաբսիդ հորինվածք է, չորս անկյուններում կան խորաններ, արլ կողմում բեմն է, գլխավոր դու ռը` հր-ից։ Անկյունների բարձրադիր նիշերը, կամարներով հակվհլով չորս կողմերում գտնվող գոգավորությունների խոյակներին միացող կամարներին, իրենց վրա են կրում բարձր գմբեթը։ Ներսում, բեմի աջ և ձախ կողմերում կան վիմագրեր։ Եկեղեցին հիմ նված է եռաշարք, աստիճանաձև պատվանդանի վրա, որը շենքի դիրքի բարձրության հետ միասին նրան տալիս է վեհաշուք և մոնումենտալ տեսք։ Դրսից, յուրաքանչյուր պատի վրա կան խորը, ներս ընկած նիշեր, որոնց պատերի վերին վերջավորությունները, ինչպես նաև գմբեթի ծայրամասերը ամ բողջապես զարդարված են երկրաչափական հյուսածո զարդաքանդակներով։ Հր պատի վրա կա արևի ժամացույց։ Դրսի գլխավոր լուսամուտների վերին մասերը ու նեն խաղողի, նռան տերևների նրբաճաշակ քանդակազարդ, կառնիգներ։ Գմբեթի թմբուկի վրա կան կամարակապ կիսասյունաշարեր, որոնց վրայի 4 նեղ լուսամատից լույսը թափանցում է ներս։ Կառուցման ոճով նման է Ավանի և Հռիփսիմեի եկեղեցիներին։ Եկեղեցու շուրջը գերեզմանոցն է`՝ հին ու նոր ժամանակների տապանաքարերով։ Ներսում պահպանվել են Սյունիքի հոգևոր առաջնորդ Հովսեփ Ա-ի (663-682), Թեոդորոս վանականի պատկերաքանդակները՝ համապատասխան մակագրություններով, և քարտաշ վարպետների նշանագրերը։ Եկեղեցին հիմնավոր վերանորոզման է ենթարկվել 1959-61 թթ։ Աղբյուրներում անվանված է նաև վանք։ Ս ե երբեմն շփոթված է Շաղատի եկեղեցու (վանքի) հետ։