Սերս

From armeniapedia.org
Jump to: navigation, search

Սերս, (Серс, Sers), Սես - Գյուղ ՀՀ Վայոց ձորի մարզում (04.12.1995 թ), նախկին Վայքի շրջ-ում, Վայք ք-ից մոտ 22 կմ հր-արլ Սերս գետի ափին, բարձրադիր, ջրառատ ու կանաչախիտ վայրում։ Աոանձնատների մի մասը նորաշեն ու հարմարա վետ են։ 1873 թ ուներ 297, 1897-ին՝ 474, 1926-ին՝ 533, 1939–ին՝654, 1959-ին՝ 414, 1970-ին՝ 429, 1979-ին՝ 293, 1989-ին՝ 204 հայ բնակիչ, որոնց մի մասի նախնիները եկել են Պարսկահայաստանի Սալմաստի գավ-ի գ-երից 1828-29 թթ։ Զբաղվում են անասնապահությամբ, հացահատիկի, ծխախոտի և կերային կուլտուրաների մշակությամբ։ 1991 թ հողը սեփականաշնորհվել է։ Ունի 8-ամյա դպրոց, մշակույթի տուն, ակումբ-գրադարան, բուժտհդամաս, անասնաբուժարան, փոստի բաժանմունք։ Գ-ի արլ մասում, ձորալանջի երկայնքով սկսվեց (1988 թ) բնակելի դաստակերտների զանգ վածային շինարարություն։ Ունի մեկ անշուք եկեղեցի։ Մոտակայքում կա ավերակ գ–ատեղի և մեկ մատուռ։