Սելիմի Քարավանսարա

From armeniapedia.org
Jump to: navigation, search

Սելիմի Քարավանսարա, (Селими каравансара, Selimi Caravansara), Սուլեմայի քարավանատուն, Սելիմ, Սելիմի կարավանատուն, Սելիմի քարավանատուն, Սուլեմ, Սուլեմա - Քարավանա տուն Մեծ Հայքի Սյունիք աշխ-ի Վայոց ձոր գավ-ում։ Գտնվում է այժմյան ՀՀ Եղեգնաձորի շրջ-ի տարածքում. Սուլեմայի լ-անցքում, Եղեգնաձոր-Մարտունի ավտոճանապարհին։ Կաւշուցվել է իշխան Չեսար Օրբելյանի միջոցներով, 1332 թ։ Շենքը կա ռուցված է սրբատաշ խոշոր բազալտե քարերով։ Եռանավ դահլիճ է. 7 զույգ մույթերով, բաժանված միջին և կողայիս նավերի։ Մույթերի միջև կառուցված են մսուրները՝ 64 ձիերի համար։ Դահլիճը հենվում է կամարներով իրար միացված 16 քառանկյունի սյուների վրա։ Ներսում պահպանվել է միակտոր քարե ջրավազանը։ Վերջում կան 2 փոքրիկ սենյակներ՝ հյուրերի համար։ Շենքը լուսավորվում է երդիկներից։ Ներսից, ղասն վրա կա հայերեն արձանագ րության։ Քարավանատան ողջ համալիրի տանիքը պատած է իրար մեջ ագուցված սրբատաշ խոշոր քարերով։ 1957-58 թթ քարավանատունը հիմնային վերանորոգվել է։ Ս ք միջնադարյան Հայաստանի հազ վագյուտ քաղաքացիական ամբողջական շինություն է և ունի պատմաճարտարապե տական մեծ արժեք։