Սարուխան

From armeniapedia.org
Jump to: navigation, search

Սարուխան, (Сарухан, Տаrukhan), Ակունք, Դալիկարդաշ, Դալիղարդաշ, Դալի ղարտաշ, Դելիղարդաշ, Տելիգարտաշ, Տելիղարտաշ - Գյուղ ՀՀ Գեղարքունիքի մարզում (04.12. 1995 թ), Գավառի շրջ-ում, Գավառ ք-ից 7 կմ հր, արգավանդ սարալանջի վրա։ Առանձնատները մեկ-երկու հարկանի են, քարաշեն ու հարմարավետ։ Կից ունեն բանջարանոցներ։ Կլիման ցուրտ է, օդը՝ առողջարար։ Ունի խմելու սառնորակ ջուր։ Անունը՝ պրոֆեսիոնալ հե ղափոխական Հ. Սարուխանյանի անունից։1831 թ ուներ 700, 1897-ին՝ 2899, 1926– ին՝ 4042, 1931-ին՝ 4294, 1939-ին՝ 4335, 1959-ին՝ 4732, 1970-ին՝ 5686, 1979-ին՝ 6449, 1989-ին՝ 7637 հայ բնակիչ, որոնց մի մասի նախնիները գաղթել են Արմ Հայաստանի Բայազետի գավ-ի գ-երից՝ 1829-30, 1877-78 թթ։ Գյուղական տնտեսություններն զբաղվում են անասնապահությամբ, դաշտավարությամբ, ծխախոտագործությամբ, կարտոֆիլի, հացահատիկի և կերային կուլտուրաների մշակությամբ։ 1990 թ–ից հողը սեփականաշնորհվելէ։ Ունի 3 միջ նակարգ, երաժշտական դպրոցներ, Գավառի կոնդենսատորների գործարանի ար տադրամաս և Կարմիր գ-ի գորգագործա կան ֆաբրիկայի մասնաճյուղ, հիվանդա նոց, դեղատուն, մսուր-մանկապարտեզ, մշակույթի պալատ, կապի բաժանմունք, հեռախոսացանց, պոլիկփնիկա, կենցաղսպասարկման տաղավար։ Օգտվում է բնական գազից։ Ս Հայաստանի հնագույն բնակավայրերից է։ Այստեղ հայտնաբերվել են 10-9-րդ դդ (մթա) խեցեղեն, երկաթե իրեր, ագաթից, հասպիսից, սարդիոնից, մեդեսիկից և օբսիդիանից պատրաստված զարդեր, ապակե ուլունքներ։ Գ-ում կան երկու անշուք եկեղեցիներ, շրջակայքում՝ գ-ատեղիներ։ Եկհդեցիներից մեկի պատի մեջ ագուցված է Մելիքսեթ վարպետի 1549 թ խաչքարը։ Ս-ում են ծնվել բան գիտ դ-ր Ա. Մակարյանը (1910-1973), գրող Արտաշես Բաբայանը (1923), լրագրող Լ. Կրոյանը (1928), լրագրող, թարգմանիչ Ս. Խաչատրյանը (1918) և ուրիշներ։ Պահպանվել են միջին դդ-ում այստեղ ընդօրինակված մի քանի հայերեն ձեռագրեր։