Սարդարապատի Հուշահամալիր

From armeniapedia.org
Jump to: navigation, search

Սարդարապատի Հերոսամարտի Հուշահամալիր, (Сардарапати hеросамарти Hушахамалир, Sardaraparti herosamarti hushahamalir) - Հուշահամալիր ՀՀ–ում, Արմավիր ք-ից 10 կմ հր-արմ, բարձրադիր բլրի վրա։ Կառուցվել է ճարտարապետ Ռ. Իսրայելյանի նախագծով 1968 թ, շրջկոմի առաջին քարտուղար Վ. Դարբինյանի եռանդուն աջակցությամբ։ Հ նվիրված է 1918 թ մայիսի 22-26-ը թուրքական բանակների դեմ հայ ժողովրդի մղած հաղթական ճակատամարտի և այնտեղ գոհված հերոսների հիշատակին։ Հուշահամալիրի քանդակազարդերը կատարել են Ս. Հարությունյանը, Ս. Մանասյանը և Ա. Շահինյանը։ Շինարարության համար հիմնականում օգտագործված է Արմավիրի կարմրավուն տուֆը։ Այստեղ է գտնվում այժմ արդեն մեծ համբավ ունեցող Հայաստանի ազգագրական թանգարանը (ճարտ. Ռ. Իսրայելյան)։