Սարատովկա

From armeniapedia.org
Jump to: navigation, search

Սարատովկա, (Саратовка, Saratovka), Սարատովկո, Սարատովյան ագարակ, Սարատովսկի - Գյոuղ ՀՀ Լոռու մարզում (04.12.1995 թ), նախկին Տաշիրի շրջ-ում, Տաշիր ք-ից 4-5 կմ հր-արլ, Տաշրր գետի ափին։ Տեղադրված է կանաչ հարթավայրում։ Առանձնատները բարեկարգ են, ունեն բան ջարանոցներ։ Կլիման խոնավ է. խմելու ջուրը բերված է գ-ի մերձակա աղբյուրներից։ 1907 թ ուներ 586, 1926-ին՝ 127, 1939 ին՝ 133, 1959-ին՝ 547, 1970-ին՝ 591, 1979-ին՝ 516, 1989-ին՝ 477 հայ և ռուս բնակիչ։ Զբաղվում են անասնապահությամբ, կերային կուլտուրաների, կարտոֆիփ, կաղամբի մշակությամբ: Ունի 8-ամյա դպրոց, ակումբ, գրադարան, բուժկետ։ 1988 թ դեկ տեմբերի 7-ի Սպիտակամ տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով գ-ի տներում եղան ավերածությաններ։