Սարատակ

From armeniapedia.org
Jump to: navigation, search

Սարատակ, (Саратак, Saratak), Ամրխան, Եմրխան, Իմըխան, Իմիրխան, Իմր խան, Իմրխանլի, Իմրխանլու - Գյուղ ՀՀ Շիրակի մարզում (04.12.1995թ), նախ կին Արթիկի շրջ-ում, Արթիկ ք-ից 10-11 կմ հս-արմ, Կարկաչան գետի աջափնյակում։ Ս է վերանվանվել 01.06.1940 թ։ Գ կառուցված է հարթավայրում, առանձնատները քարաշեն են, հարմարավետ։ Խմելու ջուրը բերված է 24 կմ հեռավորությունից։ 1831թ ուներ 191, 1873-ին՝ 565, 1897-ին՝ 878, 1926–ին՝ 923, 1939-ին՝ 1112, 1959-ին՝ 1062, 1970–ին՝ 1181, 1979-ին՝ 1 142, 1989-ին՝ 1429 բնակիչ, որոնց մի մասի նախնիները գաղթել են Արմ Հայաստանի Բասենի և Խնուսի շրջ-ների գ-երից՝ 1828-29 թթ։ Զբաղվում են անասնապահությամբ, հացահատիկի, կերային կուլտուրաների, ծխախոտի մշակությամբ և բանջարաբուծուբյամբ։ Ունի միջնակարգ դպրոց (1900 թ՝ մեկդասյա ծխական), մշակույթի տուն, գրադարան, մանկապարտեզ, բուժկայան, կապի բաժան մունք, կենցաղսպասարկման տաղավար։ Գ-ում կա մի կանգուն, անշուք եկեղեցի։ 1988 թ դեկտեմբերի 7-ի երկրաշարժի հետևանքով գ-ի տներում եղան ավերածություններ։