Սարալանջ(Կոտայք)

From armeniapedia.org
Jump to: navigation, search

Սարալանջ, (Сараландж, Տaralanj), Թուլինաբ, Թուլինաբի, Թուլնաբի, Համալիր սովխոզ, Տուլինաբի - Գյուղ ՀՀ Կոտայքի մարզում (04.12. 1995 թ), նախկին Նաիրիի շրջ-ում, Արայի լ-ան արլ ստորոտին, Սարալանջ գետի ափին, Արա գ-ից 2 կմ արմ։ Ս է վերանվանվել 04.04.1946 թ։ 1873 թ ուներ 227, 1897-ին՝ 261, 1926-ին՝ 210, 1939-ին՝ 375, 1959-ին՝ 341, 1970-ին՝ 328, 1979-ին՝ 1011, 1989-ին՝ 242 հայ բնա կիչ, որոնց մեծ մասի նախնիները տարբեր ժամանակներում գաղթել են Մուշի և Կար սի շրջ-ների գ-երից։ Կլիման ցուրտ է, ցամաքային։ Տների մեծ մասը քարաշեն է, 1-2 հարկանի։ Կառուցվում են նաև բազմահարկ կոմունալ շենքեր։ Զբաղվում են անասնապահոփյամբ և այգեգործոլթյամբ։ Ունի միջնակարգ դպրոց, ակումբ, գրադարան, բուժկայան։ Գ-ից հր-արլ գտնվում է Թուլնաբի Փոքր ավերակ գ։