Սարալանջ(Լոռի)

From armeniapedia.org
Jump to: navigation, search

Սարալանջ, (Сараландж, Տaralanj), Գյոգալուշ, Գյոկյոխուշ, Գյոյ Յողուշ, Գյոյքյոխուշ, Գյոքյոխուշ, Գոգողուշ, Գոյքյոխուշ - Գյուղ ՀՀ Լոռու մարզում (04.12.1995 թ), նախկին Սպիտակի շրջ-ում, Շիրակի լշ–ի հր լանջին, Փամբակ գետի ձախափնյակում, Մեծ Պարնի գ-ից 5 կմ հս-արմ։ Ս է վերանվանվել 26.04.1946 թ։ Ա– ռանձնատները քարաշեն են, հարմարա վետ։ Խմելու ջուրը բերվում է 1-2 կմ հեռա– վորությունից։ 1873 թ ուներ 240, 1897-ին՝ 345, 1926-ին՝ 475, 1939-ին՝ 585, 1959-ին` 322, 1970-ին՝ 224, 1979-ին՛ 137, 1989-ին՝ 107 բնակիչ։ Զբաղվում են հացահատիկի, կերային կուլտուրաների մշակությամբ անասնապահությամբ։ Ունի կենցաղսպա սարկման տաղավար, ակումբ, բուժկայան։ 1988 թ դեկտեմբերի 7-ի Սպիտակի երկրա շարժի հետևանքով գ-ի տների մեծ մասում ու անասնապահական շենքերի մոտ կեսում եղան ավերածություններ։ Առ 01.09.1993 թ ուներ 196 բնակիչ։