Սարալանջ(Արագածոտն)

From armeniapedia.org
Jump to: navigation, search

Սարալանջ, (Сараландж, Տaralanj), Բաշ, Բաշգյուղ, Բաշգյուղ Մեծ, Բաշգյուղ Նոր, Բաշքենդ, Բաշքենդ Առաջին, Բաշ քենդ Փոքր - Գյուղ ՀՀ Արագածոտնի մարզում (04.02.1995 թ), նախկին Արթիկի շրջ-ում, Արագած լ-ան հս-արմ ստորոտին, Հառիճ գ-ից փոքր-ինչ հս-արլ։ Ս է վերան վանվել 31.05.1946 թ։ Ունի արգավանդ հո ղեր և փարթամ արոտավայրեր։ Կլիման ցուրտ է, առողջարար։ Տները քարաշեն են, հարմարավետ, ունեն պարտեզներ։ Խմելու ջուրը բերված է 9 կմ հեռավորությունից: Գ-ի մոտ կան տուֆի հանքավայրեր։ 1831 թ ուներ 139, 1897-ին՝ 903, 1926-ին՝ 1182, 1939-ին՝ 1014, 1959-ին՝ 999, 1970-ին՝ 1135, 1979-ին՝ 958, 1989-ին՝ 1093 բնակիչ, որոնց մի մասի նախնիները 1828-29 թթ գաղթել են Արմ Հայաստանի Էրզրումի, Մուշի և Կարսի մարզի շրջ-ների գ-երից։ Զբաղվում են անասնապահությամբ, հացահատիկի, կերային կուլտուրաների և ծխախոտի մշակությամբ։ Ունի միջնակարգ դպրոց, ակումբ, գրադարան, կապի բաժանմունք, բուժկայան։ Գ-ում և շրջակայքում կան զանազան հնություններ՝ եկեղեցի (5-րդ դ), գ–ատեդի, գերեզմաններ, մահարձան և այլն։ 1988 թ դեկտեմբերի 7-ի Սպիտակի երկրա շարժի հետևանքով եղել են մասնակի ավերածություններ։