Սասունցի Դավիթ IV:2

From armeniapedia.org
Jump to: navigation, search

<- Եդ Սասունցի Դավիթ

ՄԱՍՆ ԵՐԿՐՈՐԴ

ՄՀԵՐԻ ԱՄՈԻՍՆՈՒԹՅՈԻՆԸ ԵՎ ԿՌԻՎԸ ՅՈԹ ԹԱԳԱՎՈՐԻ ԴԵՄ

1
Շատ գնաց՝ քիչ, Աստված գիտի.
Գնաց ընկավ մեջ մեկ անտառ,
Ծառեր ճամփան փակեր էն,
Չեն թողնի՝ առաջ Էրթա:
Ձիուց իջավ տակ, ջարդեց ծառեր,
Ճամփան բացավ, գնաց:


Լուսաբացին դեմ առավ մեկ քարափի.
Քարափ պինդ կապել էր ճամփան,
Մհեր չէր կարա առաջ Էրթա,
Կայներ, միտք կաներ,
Մեկ էլ տեսավ մի աղցես:
Աղվես փախավ, ինք ընկավ հետև,
Գնաց, էլավ քարափի գլուխ:
Քարափի գլխին տեսավ քաղաք մի.
Ձին քշեց դըպա քաղաք.
Մեկ է լ առաջն էկավ մարալ մի՝
Լեզուն դուրս թալած կըվազեր:
Առեց նետ-աղեղ, սպանեց մարալ:
Նայեց, տեսավ քառսուն ձիավոր
Էն կողմից գիկան, կըհայհոյեն,
Դավթի տղա Մհեր կհիշեն,
Էնոնք մոտեցան Մհեր, ասին.
— Քո տիրու հեր անիծած,
Էդ թագավորի մարալ ինչի՞ զարկիր,
Տուր մեր թագավորի մարալ:
Մհեր ասաց.— Որս թագավորին չէ, զարկողին է:
Նրանք թրեր հանին, վրա քշին Մհեր,
Մհեր դարձավ, բռնեց ձիերաց մեկի պոչ,
Զարկեց, բոլոր սպանեց,
Մենակ մեկ ազատվավ, փախավ:


Մհեր ձին քշեց, գնաց,
Գնաց Պաճիկ թագավորի քաղաք,
Գուրզ առավ ձեռ, սկսավ ջարդել:
Խաբար տարան թագավորին, թե՝
«Մհեր էկե, քո քաղաք կավրի»:
Պաճիկ թագավոր առավ վսւզիր-վաքիլ,
Առավ իր սինոնդներ, զորապետներ,
Էկավ Մհերի առաջ, ասաց.
— Մհեր, մեր քաղքին ձեռ մի տա:
Ասաց.— Ինչի՞ համար ձեռ չտամ:
Ասաց.— էն ժամանակ ինչ քո հեր
Մըսրա Մելիքի հետ կռիվ արեց,
Ես ու քո հեր ուխտ արեցինք:
— Ի՞նչ ուխւո արիք,— ասաց Մհեր:
Ասաց. — Ուխ տ արինք քո հոր հետ,
Որ հենց ինձ աղջիկ էղնի, էնոր՝ տղա,
Ւմ աղջիկ տամ էնոր տղին,
Որ էնոր աղջիկ էղնի ինձ տղա,
Ւր աղջիկ տա իմ տղին:
Հիմիկ աստված Էնոր տղա Է տվե,
Ւնձ Էլ աղջիկ է տվե,
Դու գաս, առնես իմ աղջիկ:
Ասաց.— Տեսնամ՝ թե հավնա, կառնեմ,
Թե չհավնա, չեմ առնի:
Առավ Մհեր, գացին աղջկա կուշտ,
Մհեր տեսավ, չհավնավ ,
Նեղեցավ, թողեց, գնաց:


Գնաց, հեռվից մուխ էրևաց,
Մոտկացավ, տեսավ մեջ դաշտին քար մի,
Էդ քարի գլուխ բերդ շինած,
Քարի տակ ջոջ զաղա,
Պառավ մի նստե հաց կըթխի.
Ձախ ծիծ քցե վեր աջ թևին,
Աջ ծիծ քցե վեր ձախ թևին,
Ինչ շան լակոտ՝ էնոր ծծեր
Վեր թևքերուն իրար կառնեն:
Մհեր վախեցավ, ասաց. «Օղորմած աստված,
Ուր որ կէրթամ,
Մի վտանգ կըգա իմ առեջ.
Ես ի նչ անեմ, աստված,
Թե երևամ պառավին,
Վախենամ պառավ ինձ ուտի,
Թե չերևամ, անցնեմ, էրթամ:
Էդ էլ մեր ազգին վայել չի:
Մե կռիվ որ պատահի,
Կասեմ՝ պառվու վրա չկռցա,
Ես ինչպե՞ս կռիվ անեմ:
Մհեր միտք արեց, միտք, ասաց.
«Պետք Է վրա տամ պառավին,
Էնոր ծծեր բռնեմ, քամեմ,
Թե չէ, չեմ կարա Էնոր հաղթի»:
Քամկի տեղեն գաղտուկ
Մհեր հասավ, ծծեր բռնեց, քամեց,
Արուն-արնաջուր ծծերուց Էլավ:
Պառավ ասավ,
— Ես իմացեր էր՝ Դավիթ սպաներ են,
Էս Դավթի զարմի դարբն էր ինձ հասավ,
Թե Դավթի զարմեն չէղներ,
Ուրիշ իմ ծծեր չէր կարա քամի:
Աստծու սիրողն, իմ ծծեր թող,
Յոթ տարի կա՝ Հալաբա թագավոր
Իմ աղջիկ Գոհար կուզի, չեմ տվե,
Ւմ ծծեր թող, իմ աղջիկ տամ քե:
Մհեր ծծեր թող էտու, ասաց.
— Բերդի առաջ ինձ համար վրան խփեք,
Մինչև առավոտ կըմնամ էստեղ,
Առավոտ կըգամ, Գոհար կըտեսնեմ,
Թե աղջիկ հավնա, կառնեմ,
Թե չհավնա, չեմ առնի:
Վրան զարկին էնոր համար,
էն մտավ վրան, քնեց:
Պառավ էլավ, գնաց բերդ:
Կանչեց իր աղջիկ, ասաց,
Որ իրեն տվեր է Մհերին:


2
Առավոտ Գոհար էլավ,
Դուրս էկավ պատշգամբ, տեսավ
Մհեր վրանի տակ քնած:
Վրան պստիկ Էր,
Ոտներ վրանից մնացե դուրս:
Սիրտ ցավեց Մհերի վրա,
«Չէղնի,— ասավ,— արև զարկի Մհերին»:
Շորեր փոխեց,
Հագավ տղամարդու կարմիր շորեր,
Զենքեր կապեց վրեն,
Հեծավ խարտեշ ձի մի,
Քշեց էկավ դեպի Մհեր,
Բոռաց, ասաց.
Մհե՛ր, Մհե՛ր, մուղաթ կեցի,
Քաղքի էրկու մաս քեզ թշնամի են.
Դու պառկեր ես անհոգ,
Ոտներդ վրանից հանե դուրս,
Արև քեզ կըզարկի,
Էս Հալեպի արևն է,
Էս Սասնա արև չէ;
— Էհ, ինչ անեմ,— ասաց Մհեր,—
Վրան պստիկ է:
— Վրան պստիկ չէ,— ասաց Գոհար,— ջոջ է,
Դու ազնահուրի ջան ունես:
— Լավ, թող քնեմ,— ասաց Մհեր:
— Ել, ես պառավի տղան եմ,— ասաց Գոհար,—
Լսեր եմ՝ մայրս խմ քուր Գոհար,
Իր անձին փրկանք է տվե քեզ.
Բայց ես չեմ ուզեր,
Որ դու իմ քուր առնես, տանես:
Էկեր եմ քեզ փորձեմ,
Տեսնեմ՝ արժան ես իմ քրոջ:
Ի՞նչ անենք որ պարթև ես:
Ուղտից պարթև չկա,
Բայց կըչոքեցուն, նոր կըբառնան:
Վրանից ել, կռիվ անենք,
Թե դու հաղթիր ինձ,
Գոհար կառնէս, կըտանես:
Թե ես հաղթի քեզ,
Ես քո զլուխ կըզարկեմ:
Մհեր հեծավ ձին, էլավ մեյդան:
Գոհար էլ էլավ մեյդան, կայնավ:
Մհեր գուրզ թալեց, գոհար վերուց,
Գոհար գուրզ թալեց, Մհեր վերուց,
Մեկ մեկու չկարացան հաղթեն:
Գոհար ասաց,— Մհեր, հերիք է,
Էդ անասուններ սպանեցինք,
Գնա, իջի քո տեղ, դինջացի,
Ես քեզ հաց ու ջուր կըճամփեմ:
Կուտես, կըխմես, համա չքնես,
Թե քնար, կըվնասվես, գիտե՞ս:


Գոհար էլավ, գնաց:
Գիտեր էնոր ուտելու չափ:
Ոչխար մի կարմրցուց,
Դրեց սիպտակ փլավի վրեն,
Տիկ մի գինի, հացն էլ հետ
Տվեց իր առջևի ծառային,
Տարավ Մհերի վրանի դուռ:
Մհեր հաց կերավ, գինին խմեց, պառկեց,
Համա չքնավ մինչև լուս.
Չէ՞ Գոհար էդպես էր ասե:


Լուս բացվավ, Գոհար էլավ,
Հագավ ճերմակ շորեր,
Իր զենք ու զրահ կապեց,
Հեծավ ճերմակ ձի մի,
Էկավ Մհերի վրանի դուռ կտրեց, ասաց.
— Դավթի տղա Մհեր դո՞ւն ես:
Մհեր ասաց,— Հ՛ա , ես եմ:
Ասաց,— Ա՛յ նամարդ,
Թե խղճից բռնված չէղնեի,
Քեզ կտոր-կտոր կանեի.
— Ւնչու որ,— ասաց Մհեր:
— Ես Գոհարի երկրորդ ախպերն եմ,
Լսեր եմ՝ մայրս իմ քուր Գոհար
Ւր անձին փրկանք է ւովե քեզ:
Բայց ես չեմ ուզեր,
Որ դու իմ քուր առնես, տանես:
էկեր եմ՝ քեզ փորձեմ,
Տեսնեմ քո ինչին է հավանե,
Շատ էլ հասակդ պարթև է,
Գուցե մեջդ շնորհք չկա:
Վրանից էլ, կոխ բռնենք,
Թե որ դու ինձ զարկիր գետին,
Գոհար կըտամ, կառնես, կէրթաս,
Թե որ ես քեզ զարկի գեւոին,
Քո գլուխ գուրզով կըկտրեմ:
էլան Գոհար ու Մհեր,
Ինչ որ գոմեշ, առան իրար,
Մինչև կեսօր տարան, բերին,
Ոչ էն էնոր զարկեց գետին,
Ոչ էն էնոր զարկեց գետին:
Գոհար ասաց,— Մհեր, հերիք է,
Չենք կարա իրար հաղթի,
Ես էրթամ, հաց ջուր ճամփեմ:


Գոհար էլավ, գնաց,
Ոչխար մի կարմրցուց
Դրեց սիպտակ փլավի վրեն,
Տիկ մի գինի, հացն էլ հետ
Տվեց իր առջևի ծառային,
Տարավ Մհերի վրանի դուռ:
Մհեր հաց կերավ, գինին խմեց, պառկեց,
Համա չքնավ մինչև լուս,
Չէ՞ Գոհար էդպես էր ասե:


Արև ծաղկեց, Գոհար զարթնավ:
Հագավ իր սև շորեր,
Զենք ու զրահ կապեց,
Դուրս քաշեց սև ձի մի,
Հեծավ, էկավ դեմ ի Մհեր:
էկավ վրանի դուռ կտրեց, ասաց,
— Դավթի տղա Մհեր դո՞ւն ես
Մհեր ասաց, —Հա՛, ես եմ:
— Իմ քուր Գոհար որ կառնես, դուն ես:
— Հա՛, ես եմ,— ասաց Մհեր:
— Ես Գոհարի երրորդ ախպերն եմ,
Արի պայման մի կապենք,
Թե դու տարար,
Իմ քուր Գոհար կըտամ քե.
Թե ես տարա,
Ես քո գլուխ կտրեմ:
Մհեր ասաց,— Ինչ ի քո պայման:
Ասաց,— Քո մատնիք դնենք, զարկենք,
Նետ մեջեն անցունք,
Ով չկարաց անցու, էն տարված է:
Մհերի մատնիք բերին դրին մեջտեղ,
Մատնիք պստկ չէր, որ չանցնէր:
Առաջ Գոհար զարկեց,
Նետ մատնիքի մեջեն անցուց,
Մատնիք ըսկի չխլվլաց:
Հերթն էկավ Մհերին:
Մհեր որ զարկելու արեց,
Գոհար դիտմամբ
Էկավ, կայնավ էնոր առեջ:
Գոհար խաթուն շատ խորոտ էր,
Մհեր հենց որ նայեց Գոհար,
Մի աչք մնաց էնոր երես,
Մեկել աչքով զարկեց մատնիք,
Մատնիք տեղեն թռցուց
Որ չկարաց նետն անցուցեր,
Գոհար գուրզ քաշեց, ասաց,
— Իմ խոսք, խոսք է:
Ես քո գլուխ պիտի զարկեմ:
Մհեր վերուց, ասաց,
— Չէ, դու իմ աչք խաբիր,
Դու կայնար իմ առեջ,
Իմ աչք մնաց քո երես,
«էս որ էդքան խորոտ է,— ասի,—
Հապա քուր ինչքան խորոտ կէղնի»:
Բերեց մեկ էլ մատնիք դրեց, ասաց.
— Թե էս անգամ անցուցիր,
Իմ խոսք խոսք է,
Իմ քուր Գոհար կըտամ քեզ,
Չանցուցիր, քո գլուխ կըզարկեմ:
Դրեց, Մհեր նշան բռնեց, զարկեց,
Մատնիքի միջեն անցուց նետ:
Գոհար ասաց,— Դու արժանի ես
Որ Գոհարի մարդն էղնիս:
Էրթամ, քեզ հաց, ջուր ճամփեմ,
Կուտես, կըխմես, համա չքընես,
Քեզի շատ մուղաթ կեցի,
Էս Սասնա արև չէ,
Էս Հալեպա արևն է.
Որ քնես, կըվնասվես:
Գնաց մեկ վրան էլ ղրկեց,
Զարկեցին ոտների վրեն:
Էդտեղ Մհեր հասկացավ,
Որ էն պառավի աղջիկն էր:
Արև թեքվավ, Գոհար էկավ,
Մհեր առավ, գնացին բերդ,
Յոթ օր, յոթ գիշեր հարսանիք արին,
Կերան, խմեցին, խնդացան:
Հետո էկան ջոկ սենեկ մի,
Ուրց կտրեցին, որ մեկտեղեն,
Գոհար քաշեց թուր, դրեց մեջտեղ,
Մհեր ասաց.– Ինձ չես հավներ:
Գոհար ասաց.– Որ չհավներ, չէր պսակվի:
Մհեր ասաց,– Հապա էս թուր ինչո՞ւ դրիր:
Գոհար ասաց,– Հալապա թագավոր
Տարին քառասուն կոտ ոսկի,
Քառսուն կոտ արծաթ կառնե խարջ:
Էս յոթ տարի կա
Մենք խարջ չենք տվե.
Հիմի զորք առե, Էկե,
Կուզե ինձ տանե խարջի բադալ,
Ուխտ եմ արի, էնոր ջարդեմ,
Նոր մեկտեղեմ քեզ հետ:
Արև աչք բացեց, Մհեր էլավ,
Կապեց հոր Թուր Կեծակին,
Հեծավ Քուռակ Ջալալին, ասաց.
- Գոհար, կերթամ դեմ ի թագավոր,
Կասեմ, Գոհար Էկե խելքի.
Մենակ քաղաք ինչքան մարդ կա,կասի
Թող գա իմ դեմ, ինձ ընդառաջ
Չգան, չեմ գա քեզ կին էղնի:
Զորք, զորական, բոլոր մարդեր,
Հենց որ քաղքից էլնեն,
Ես հետևից կառնեմ ջարդել,
Դու առջևից կառնես ջարդել,
Մինչև որ գանք, հասնենք իրար:
–Գնա, Մհեր,– ասավ Գոհար
Ու ինք կապեց զենք ու զրահ,
Թամբեց սև ձին, պատրաստ կայնեց,
Մհեր գնաց մոտ թագավոր,ասաց.
— Թագավոր ապրած կենա,
Գոհար հիմի էկե խելքի,
Մենակ կասի. «Քաղաք քաղքով
Թող գան իմ դեմ, ինձ ընդառաջ,
Չեն գա, չեմ գա քեզ կին էղնի»:
Թագավոր ասաց.— Շատ լավ:
Մարդեր ղրկեց, ձեն տվեցին,
Թե ով կարա գդալ վերու,
Թող զորքի հետ քաղքից էլնի,
Էրթա Գոհարին ընդառաջ:
Բոլոր Էլան, քաղքից գացին:
Որ խելի հետք քաղքեն կտրավ,
Մհեր հետևից առեց սպանել,
Գոհար առջևից առեց սպանել,
Մինչև իրիկուն կոտորեցին,
Իրիկուն Էկան, հասան իրար,
Գնացին, մտան բերդ:
Էդպես ամեն օր Մհեր, Գոհար
Լուսուն կէլնեն բերդեն,
Թագավորի զորք կզարկեն, կըըջրդեն,
Իրիկուն կէրթան, կըմտնեն բերդ,
Ջմբուշ կանեն, կըխնդանան;


Հալապա թագավոր որ տեսավ
Չի կարա Մհեր հաղթի,
Չի կարա խարաջ առնի,Գոհար զավթի,
Էլավ գիր ղրկեց յոթ թագավորու,
Թե՝ «Սասնա Դավթի տղա Մհեր էկե,
Գոհար առե, նստե բերդ,
Ոչ խարաջ կըտա, ոչ Գոհար,
Էկեք, Գոհար խլենք ձեռնեն,
Ես մենակ չեմ կարա էնոր հաղթի»:
Յոթ թագավոր՝ զորքով Էկան,
Էկան բերդ փաթթեցին, նստան:
Լուս բացվավ, Մհեր Էլավ,
Տեսավ՝ անթիվ, անհամար զորք Էկե,
Բերդի բոլոր փաթթե, նստե:
Ասաց.— էս ի՞նչ բան է, Գոհար,
Չէ երեք քաղաք ամեն ջարդինք:
Գոհար ասաց,— Յոթ թագավոր
Ջոկ-ջոկ ինձ ուզընկա էկան,
Համա իմ մեր յոթին էլ խաբեց,
Էդ յոթ թագավորի զորքն է:
Էկեր են քեզ սպանեն,
Ւնձ էլ գոռով առնեն, տանեն:
Մհեր Քուռկիկ Ջալալին հեծավ,
Թուր Կհծակին աոավ ձեռ,
Աջու գնաց, ձախու զարկեց,
Քշեց ընկավ զորքի մեջ:
Ձախու գնաց, աջու զարկեց,
Արուն, արնաջուր էլավ, լեշեր տարավ:
Էդպես մինչև արեմուտ ջարդեց.
Արևմուտրն գնաց, մտավ բերդ:


Հալապա թագավորի սինոդներ
Տեսան, որ էդ զորքն էլ ջարդվավ,
Դարձան թագավոր, ասին.
— Թագավոր ապրած կենա,
Սասմա տեղ շատ կտրիճներ կան,
Ղրկիր Սասմա տեղ թող մեկ գա,
Մհեր հաղթի, Գոհար առնի, բերի:
Թագավոր մարդ ղրկեց, Սասմա տեղ՝
Մոտ Ցռան Վերգո, ասաց.
— Մենք իմացեր ենք
Սասմա քաղաք շատ կտրիճներ կան,
Մեկ ճամփի գա Հալեպ,
Մեր թշնամին Հաղթի,
Իմ կն՚կ առնինք, բերինք,
Յոթ քաղաք քեզ նվեր կըտանք:


Ցռան Վերգոն մեկ տղա ուներ.
Անուն Աստղիկ Ցոլածին,
Էլավ էնոր ճամփեց Հալեպ:
Աստղիկ Ցոլածին ձին Հրեղեն հեծավ,
Ձին թևավոր էր, մեջ երկինք, մեջ գետինք
Թռավ, գնաց, հասավ Հալեպ:
Մհեր ճանաչեց Աստղիկ Ցոլածին,
Իրիկուն էկավ բերդ,
Մազդեն արավ նստավ,
Ոչ կըխոսի, ոչ կըխնդանա:
Գոհար ասաց,— Մհեր, ինչո՞ւ չես խոսի,
Ինչո՞ւ մազդեն արեր, նստեր էս,
Ոչ կըխոսես, ոչ կըխնդանաս:
Մհեր ասաց,— Ես առավոտուն չեմ էրթա կռիվ:
Գոհար ասաց,— Դու չէրթաս, ես կէրթամ:
Մհեր ասաց.— Կերթաս, կնստես, ինչ կուզես՝ արա,
Ես առավոտուն չեմ էրթա կռիվ:
Լուս բացվավ, Գոհար էլավ, ասաց.
— Մհեր, էլ, գնա կռիվ:
Մհեր ասաց,— Չեմ էրթա:
Գոհար խաթուն շատ որ զոռեց,
Մհեր ասաց,— Դե, դու երդում կեր,
Որ ես էրթամ կռիվ,
Դուռ, պատուհան փակես,
Տնից չէլնես դուրս մինչև գամ:
Գոհար խաթուն ասաց,— Շատ լավ,
Ես դուռ, պատուհան կըփակեմ,
Կընստեմ, իմ քարգահ կանեմ,
Մինչև դու կռվից դառնաս:


Մհեր էլավ, հեծավ Քուռկիկ Ջալալին,
Զենք ու զրահ կապեց,
Մատալ էդի վար գլխուն,
Նետ -աղեղ առավ ձեռ,
Գնաց, մեյդան կայնավ:
Աստղիկ Ցոլածին էլ
Իր թևավոր ձին հեծավ,
Մեջ երկինք, մեջ գետինք խաղալեն
Էկավ, Մհերի վերև կըֆռա:


Առավոտից մինչև կեսօր կռվան,
Մհեր գուրզ կըզարկեր,
Աստղիկ կրցոլեր, թևի տակից կանցներ,
Համա Աստղիկ, որ թուր կըշարժեր
Բուռ-բուռ կրակ կըթափեր վար մատալին,
Մատալից շուռ կառներ գետին, կԷրթար անդունդք:
Թրի շառավիղք բռներ էր մեյդան,
Գնաց, հասավ բերդ, էզար պատուհան,
Մըտավ մեջ թախտին:
Գոհար խաթուն ասաց,
«Ամպ չի, անձրև չկա,
Գիշեր չի, կեծակ կըտա,
էս ինչ շառավիղք էր՝ դիպավ թախտին»:
Գոհար խաթուն չդիմացավ,
Էլավ պատուհան էբաց, տեսավ՝
Մարդ մի ձին թևավոր հեծե,
Վար Մհերի գլխուն կէրթա-կըգա,
Հավլունի թուր կըշարժի,
Բուռ-բուռ կրակ կըթափի վար մատալին,
Մատալից շուռ կառնի, կէրթա անդոնդք:


Գոհար իմաստուն կարդացվոր էր,
Գիրք էդի առեջ, կարդաց,
Տեսավ՝ Մհերի հորոխպեր տղեն է,
Երգեց, ասաց.
«Հորոխպեր, դու էկիր բարով, հազար բարով,
Թափեցիր կրակ վար Մհերֆ գլխուն,
Թափեցիր կրակ վար Մհերի գլխուն,
Ավրեցիր զտուն Գոհար խաթունին»:


Աստղիկ Ցոլածին Գոհարի ձեն չլսավ,
Էս անգամ Գոհար բոռաց, ասաց.
— Աստղիկ Ցոլածին, իմ Մհեր մի զարկի,
Իմ կյանք կուզես, տամ քեզ:
Աստղիկ Ցոլածին կըզարկեր, հա կըզարկեր,
Ախր էնոր միտք սպանելն էր:


Գոհար խաթուն, էդ որ տեսավ՝
Սիպտակ ծծեր հանեց դուրս, ասաց.
— Քեզ էս սիպտակ ծծերի մեջ կպահեմ,
Իմ Մհերին մի զարկի:


Ձեն ընկավ Մհերի ականջ.
— Վա՜յ, քո կնկա բախտ կտրի,— ասաց,—
Ես ասի դուռ, պատուհան փակես,
Տնից չէլնես դուրս, մինչև գամ,
Էն ծծեր հանե, խնդիրք կանե:
Մհեր ըռկավ, ասաց. «Ջանըմ, ես կասեմ,
Դեմի իմ աստծուն իմ դըրբ չզարկեմ,
Թե չէ Ցոլածին սպանել չաթին չէ»:
Նետ ու աղեղ լարեց Մհեր,
Նշան բռնեց ձիու փոր,
Էզար, ձիու փոր ծակեց,
Աստղիկի գագաթից էլավ դուրս,
Ձին, Ցոլածին բերեց տակ:
Աստղիկ Ցոլածին ասաց.
— Էս մեր ազգի դարբն էր ինձ հասավ:
Մեր ազգական չէղներ,
Ուրիշ ինձ չէր կարա սպանի:
էն չէր ճանաչի Մհեր:
Մհեր ասաց.— Ես իմ աչքեր քոռցուցի,
Իմ ազգական զարկի մեռուցի,
Մեր ադաթ էն է, ով մեռնի
Գլուխ դնի ազգականի ծնկան, հոգին տա:
Մհեր Աստղկան գլուխ էդի վար ծնկան,
Աստղիկ Ցոլածին հոգին էտուր:
Մհեր էդտեղ ուխտ արեց
«Մինչև չար մարդեր ամեն չջարդեմ,
Իմ դոշակ՝ Գոհարի մոտ չէրթամ»:
Էլավ, հեծավ Քուռկիկ Ջալալին, գնաց:


ՄՀԵՐԻ ԿՌԻՎԸ ՉԱՐ ԱՇԽԱՐՀԻ ԴԵՄ ԵՎ ՔԱՐԱԺՍՅՌՈԻՄ ՓԱԿՎԵԼԸ

1
Գնաց, հասավ Հալապա Դուրան,
էնտեղից ձին թեքեց դեմի Բուրզա:
Բուրզա թագավոր խարջ ու խարաջ կառներ,
Գոհար խնդիրք էր էրե,
Որ էրթա Բուրզա ավիրի,
Թագավոր բռնի, սպանի:
Մհեր իրիկուն մտավ Բուրզա,
Քաղքի մի ծերից սկսեց ջարդել,
Կըջարդեր զորք ու կըբոռար,
«Թագավորի տեղ նշանց տվեք»:
էդ վախտ օգնական զորքեր
Թափան, կայնան հետև,
Թամանդ գցին, որ Մհեր բռնեն:
Մհեր քաշեց, կտրեց թամանդ:
Զորք, զորական շատ չարչարվին,
Ինչ արին, չարին,
Չկարացան Մհեր բռնեն:
Վրա օխտ օր էդոնք էլան,
Թամանդ արին օխտ շար, գցին,
Մհերի թևերու գլուխ բռնին:
Մհեր մեկ դեհեն քաշեց,
Զորքեր մեկ դեհեն, ու բռնին Մհեր:
Վախեցան, թե օխտ շար թամանդ կտրի,
Զնջիլով պինդ կապեցին,
Տարան, գցին հորի մեջ,
Սալ դրին հորի բերան, գացին:


Խաբար տարան թագավորեն, թե
«Մհեր թամանդով բռներ ենք,
Զնջիլներով ոտ-ձեռ կապե՝
Գցե քառսուն դազ հոր մի»:
Թագավոր խնդացավ, ասաց,
— Օխտ օր թող մնա էնտեղ,
Օխտ օրեն էրթանք, քարկոծենք,
Արճիճ հալենք, լցնենք վրեն:
Թագավոր օխտ օր իրար վրա
Արճիճ հավաքեց, որ հալի, լցնի վար Մհեր:


Պառավ մի կար որբեվարի,
Էդ պառավ օխտ աղջիկ ուներ,
Պստիկ աղջիկ հարիր տարեկան էր՝
Անունն էլ Ջոհար:
Պառավ ասաց,— Իմ աղջիկ տանեմ,
Գցեմ հորի մեջ, մոտ Մհեր,
Թող էնոր մոտեն տղա մի էղնի,
Էլնի կտրիճութեն անի,
Մենք էլ էնոր շնորհով ապրենք.
Պառավ էլավ, գնաց հորու վրեն,
Սալ տ՚արավ դեն, կանչեց:
— Մհեր, որ էդտեղեն ազատեմ,
Կառնես իմ աղջիկ Ջոհար:
Մհեր բոռաց, ասաց,
— Ջանըմ, չէղնի Գոհար, էղնի Ջոհար,
Դու էս տեղեն ինձ ազատի,
Չեմ ուզեր Գոհար, կառնեմ Ջոհար:
Պառավ ասաց.
— Դե, որ էդպես է, երդում կեր:
Մհեր երդում կերավ, ասաց,
— Քեզ էլ կըպահեմ, քո աղջկադ էլ,
Էրկուսիդ էլ իմ ձեռքով կըթաղեմ:
— Դե, հիմիկ,— ասաց պառավ,—
Էդ վրիդ կաշիք, զնջիլ կտրի:
Մհեր, ինչքան ուժ ուներ, ժողվեց,
Ժըխշեց, թոթվեց իրեն,
Կաշիք, զնջիլ էն սհաթին
Պատռան, կտրան, դեն ընկան:
Մհեր բոռաց, ասաց.
— Սաղ պատռեցի, կտրի, ընկան:
Պառավ ասաց.
— Մհեր, էսօր կըգան քեզ քարկոծեն,
Արճիճ Էլ հավաքած, կհալեն, լցնեն վրեդ:
Մհեր ասաց.— Հապա ինչ անեմ:
Պառավ ասաց.— էդ հորի կշտի հետ,
Մի ավեր հոր կա,
Առ էս խանչալի կտոր,
Էդ հոր ծակե, անցի էն հոր:
Առ էս բուրդն էլ անլվա,
Որ էնոնք քեզ ձեն կըտան
Դավթի տղա Մհեր, սա՞ղ ես,
Դու էնոնց ձեն կըտաս:
Որ քարկոծեն քեզ,
Կըփախնես, կանցնես Էն մեկել հոր,
Բուրդ կըզարկես ծակի դեմ,
Արճիճ որ լցնեն, չգա վառի:
Հետո ես կըգամ Գոհարի հետ,
Քեզ դուրս կըհանենք Էդ հորեն:
Պառավ գնաց իր տուն,
Մհեր Էլավ, ճամփա բացեց էն հոր:


Մի ժամանակ անցավ,
Թագավոր Էլավ, էկավ իր մարդերով,
Կայնավ հորի բերան, բոռաց,
— Դավթի տղա Մհեր, դուն սա՞ղ ես:
Սհեր բոռաց, ասաց.
— Առաջ աստված, ես կամ, իմ դուշման չկա:
Փախավ, անցավ մեկել հոր,
Բուրդ զարգեց ծակի բերան, նստավ:
Էնոնք քարկոծեցին Մհեր,
Քար էկավ, հասավ հորի բերան.
Հետո բերին արճիճ հալին, լցրին,
Էլավ, հորի բերան մոտվավ,
Էդ թափան էլ արճիճի հալածով ծածկին,
Թողին, գացին քաղաք:


Պառավ ամեն օր հաց կըտաներ,
Չէր թողնփ՝ Մհեր մեռնի անոթի:
Մի գիշեր Էլ աղջկա հետ գնաց,
Կայնավ հորի բերան, բոռաց.
— Մհեր, վերև նայի, տես՝
Ինչ հուրի մալաք է քո նշանած:
Մհեր վերև նայեց, տեսավ
Էնոր վերի մռութ մի արշինից էլ երկար է:
Քըմծիծաղ տվեց, ասաց,
«Բա էդ պիտի էղնի իմ նշանած»:
— Կախի, թող գա,— ասաց Մհեր:
Պառավ աղջիկ իջուց հորու տակ:
Մհեր մոտկանց տեսավ, հերսոտավ,
Էլավ, մի ոտ դրեց վար աղջկա ոտաց,
Ճղեց, գցեց մի կողմ:
Հետո պարան կապեց իր մեջք, ասաց,
— Մարե, Ջոհար քաշե դուրս:
Մհեր շատ ծանր էր,
Պառավ զոռով կըքաշեր,
Համա կըծիծղար, կխնդանար, կասեր,
«Փա՜ռք քեզ, աստված, փա՛ռք,
Նոր էր իջավ, ոտ ծանրացավ»:
Քաշեց մինչև հորի բերան,
Տեսավ աղջիկ չէ, Մհերն է,
Ճանկվելով հասավ Մհեր,
Կուզեր էնոր գցեր հոր,
Համա չկարաց գցեր:
Մհեր ձեռքեր գցեց հորի թումբ,
Մինչև բազուկներ թաղվեց հողի մեջ:
Էլավ, կայնեց, ասաց,
«Թե էս կենդանի մնա,
Ինձ մատնություն կանի,
Լավ է, էսոր էլ սպանեմ»:
Բռնեց պառավ, վիզ օլրտեց,
Թաղեց մեջ հորին, գնաց քաղաք:


2
Ճամփին էնոր ռաստ էկավ
Հսկա մարդ մի, անուն Ավդալ:
Ավդալի օխտ ախպեր կռվի մեջ
Սպաներ էր Մհեր,
Ավդալ կուզեր վրեժ առնի:
Շալկեր էր մեծ քար մի, .
Ձեռն առեր բարդի, կըգար:
Մհեր հարցուց.— Էդ ի՞նչ քար Է:
Ավդալ ասաց.— Մհեր գցեր են հոր, քարկոծե,
Արճիճ հալե, լցրե վրեն,
Կըտանիմ, դնեմ հորի բերան,
Որ նշանգա էղնի էնոր,
Էս փեդով էլ օխտ դըրբ զարգեմ,
Որ իմ սիրտ քիչ մի հովնա:
Մհեր էս բան որ իմացավ,
Ուրեն միտք արեց, ասաց,
«Աստված վկա, էդ իմ փորի խարջ չէ,
Էդ քար քո փորի խարջ է, Ավդալ»:
Քար բռնեց, իջուց ղալկից,
Մի դոմփ զարկեց, վիզ օլրտեց,
Լեշ դրեց գըբի մեջ, հողով ծածկեց,
Քար քաշեց վրեն, ասաց.
«Տեսար ինչքան հարմար կրգա քեզ»:
Դարձավ, հագավ Ավդալի շորեր,
Մտավ քաղաք, հայերի թաղ,
Տեսավ մի տան մեջ հայեր նստած,
Ւրեն հոգու հաց կուտեն:
Սեղանի գլուխ դարբին Մարկոս,
Սգո սև շորեր հագած,
Տխուր, տրտում կըհառաչե:
Մհեր բոլորին բարև բռնեց.
Ձենից առաստաղ ճաքեց, հող թափավ:
— Ւ՞նչ խեր խաբար,— հարցուց դարբին:
Մհեր առյուծի պես մռնչաց.
— Առաջ հաց, հետո հարց:
Բերին ոչխար մի, փլավի վրեն,
Հացն էլ հետ, Մհեր կերավ,
Մի փշուր ոսկոռ էլ գետին չթողեց:
Դարձավ, մի ջոջ տակառ վերուց,
Գավաթի պես դրեց բերնին, խմեց,
Մհերի տուն ավրի, մարդ հո չէր,
Շիրակա ջո ամբար էր:
Գինին Մհեր վերուց,Մհեր տարավ:
Էնտեղ հիշատակ աթոռ էր դրուկ,
Մհեր տեղից թռավ, գնաց,
Էն նշանակ տեղի վրա նստեց,
Հավաքվածներ էդ որ տեսան, ասինէ
— Արծիվ Մհերի դիմաց,
Դու դաշտի քոռ ագռավ ես մի,
Էնոր նշանակ, հիշատակ,
Դու ինչո՞ւ անպատիվ կանես:
Էդտեղ Մհեր դարձավ, ասաց,
— Բոլոր մերո՞նք են, հա՞յ են:
— Բոլորն էլ հայ են,— ասաց դարբին Մարկոս:
— Ես Մհերն եմ,— ասաց Մհեր
Ու պատմեց իր գլխի էկած:
Էդ տեղեն Մհեր գնաց,
Շաբի արքունի կուշտ, ասաց,
— Թագավոր, ես Սասմա եմ,
Մհերի շորեր տու, հագնեմ,
Զենք ու զրահ տու, կապեմ,
Էրթամ ձին բռնեմ, բերեմ քեզ:
Ինձ զորքու զորական էլ տու,
Որ կարենամ ձին բռնեմ, բերեմ:
Թագավոր Մհերի շորեր էտու,
Մհերի զենք ու զրահ էտու,
Անհամար զորք ու զորական էտու:
Մհեր շորեր հագավ,
Զենք ու զրահ կապեց,
Զորք ու զորական առավ, տարավ:


Տարավ, դրեց մի ձորի մեջ,
Ինք կայնավ զորքի հետև
Ու Էնտեղից ձիուն կանչեց:
Ձին ճանաչեց Մհերի ձեն,
Էկավ զորքի առեջ աոավ:
Ձին առաջից, ինքն հետևից,
Զարկին, ջարդին, զարկին, ջարդին,
Մինչև էկան, հասան իրար,
Մնացին մենակ ,ինք ու իր ձին:
Գնաց ձիու վզով ընկավ, աչքեր պագեց,
Թռավ, նստեց թամբին,
Թուր Կեծակին առավ ձեռ,
Քշեց, մտավ քաղաք,
Պալատի դուռ կայնավ, ասաց,
— Շաբի արքունի, դուրս արի, կռվենք:
Թագավոր հարցուց,— ԴոԼ ո՞րն ես, տղա:
— Ես Մհերն եմ,— ասաց:
— Չէ, քե քարկոծինք,– ասաց թագավոր,-
Արճիճ հալինք, լցրինք վրեդ:
— Արճիճ ծակի, դուրս էկա,— ասաց Մհեր
Ու զարկեց, թագավորի գլուխ կտրեց:


Քաղաքից դուրս կէլներ,
Տեսավ՝ ջուլհակ մի,
Հինած կէներ ու կուլար,
Հինածի կես սև էր, կես սիպտակ:
Մհեր հարցուց.—Ինչո՞ւ մեկ սև կըհինես,
Մեկ սիպտակ ու կիլաս հետ:
Ջուլհակ ասաց.— Ես Սասնա եմ,
Մհեր բռնին, թալին հորի մեջ,
Քարկոծեցին ու արճիճ հալին վրեն,
Էդոր համար էլ մեկ սև կհինեմ,
Մեկ սիպտակ, ու կիլամ հետ:
Մհեր ջուլհակ վերուց իր հետ,
Էկավ թագավորի դիվան,
Ջուլհակ դրեց թագավոր
Շաբի արքունի տեղ:
Մհեր ձին քշեց դպա Գոհար,
Գնաց մտավ բերդ, տեսավ՝
Գոհար նստուկ պատուհան՝ կըննջի:
Պլընդուկ մի էզար Գոհարի քիթ.
Գոհար վախեց, էլավ կայնավ,
Նայեց, տեսավ իր առեջ
Մհերն է իր փառք ու փելով:
Ասաց.— Մհեր, դու բարով, հազար բարին,
Ես չէի հավատա՝ իմ աչք տիսներ քեզ,
Չէ, սաղ-սալամաթ քեզ տեսա,
Հիմիկ ինչ կուզի, թող էղնի:
Շատ խնդացավ Գոհար,
Գրկեց Մհեր ու համբուրեց:


3
Մի ժամանակ անցավ,
Ձենով Հովան էլավ,
Թուղթ ճամփեց Մհեր, ասաց.
«Կոզբադինի ազգական տղեք կտրճացած,
Էկած են Սասմա քաղքի դավեն կանեն,
Ես չեմ կարենա էնոնց հաղթի,
Իմ ուժ չի պատի,
Կէլնիս, կըգաս, հասնիս»:
Մհեր ասաց,— Ա՜յ կնիկ,
Կառնես իմ գուրզ, կըդնես դուռ,
Ինչ փահլիվաններ գան,
Գուրզ կըտեսնին վար դռան,
Քեզ նեղութեն չեն տա,
Կասեն՝ Մհեր տուն քնուկ է:


Մհեր էլավ, բարու էտու Գոհար,
Էկավ, հասավ Սասմա քաղաք:
Որ Սասմա քաղքին մոտեցավ,
Դժարացավ, էլաց:
Մութ ստվեր էր, իրիկվա վւախտ էր,
Հորոխպեր դուռ շիներ էր, քնուկ էր:
Մհեր կանչեց.
— Հերահոտ հորոխպեր, վեր էլի,
Քո անուշ քնից վեր էլի,
Ախ, հալա վեր էլի:
Ձեն ընկավ հորոխպեր ականջ,
Մեջ քնուն ասաց,
— Իմ խոր քնի մեջ
Մի բարակ ձեն էկավ, դիպավ ականջիս:
Կնիկ ասաց.— Այ ջանըմ, ինչ ձեն, ինչ բան,
Սասմա տուն է, դուռ շիներ ես,
Հալա կըվախենա՞ս:
Հովան ասաց.—Հալբաթ կըվախենամ,
Համ ծերացեր եմ,
Համ էլ մոտս ազգականք չկան:
Մհեր էլավ հերդիսի վրա,
Մեկ անգամ էլ կանչեց,
— Հերահոտ հորոխպեր, վեր էլի,
Ւմ բերդ գետին եմ դրե,
Իմ բերդ գուրզվին թասլիմ եմ արե,
Իմ գուրզ Գոհարին թասլիմ եմ արե:


Հորուխպեր վազեց, գնաց,
Մհերի գլուխ պագեց, ասաց,
— Դու ինչպես ես թասլիմ արե,
Քո բերդ թողե, էկե:


Մհեր ասաց,— Ես էնպես եմ էկե,
Մեկ աստված գիտե, մեկ հրեշտակ:
Հորոխպեր հարցուց,
— Քո գուրզ դոււռ դրեր ես, նշան ինչ կա:
Ասաց.—Ջավահիր քար կա երեսին,
Ինչ արև դիպնի, լուս կըտա,
Մարդ չի քըշի վեր իմ դռան:
Ինչ իրիկուն կըգա,— ասաց,—
Մեղրե մոմեր կըվառեն,
Էլի լուս կըտան,
Չեն կարա գուրզին մոտենա:
Ասաց,— Դու հազար բարով էկար,
Ես գիտեմ քո հոր տեղ կըբռնես.
Մհեր հարցուց.— Ո՞վ է քեզ նեղություն կտա:
Ասաց,— Կոզբադինի թոռներն են:
Չորս թոռ են, չորսն էլ նման կտան գազան:
Մհեր ասաց,— Ես կէրթամ, չորսին էլ կըբռնեմ,
Սպանե՞մ, թե կենդանի բերեմ:
Ասաց,— էրկսից մեկ արա,
Յա սպանի, յա բեր:
Էդ վախտ կնիկ էկավ,
Կըզվավ, ընկավ ոտ, ասաց,
— Ես մեղա աստծու, Մհեր,
Իմ հոգին կորցրի,
Քեզ բեբախտություն արի.
Դե, մարդ է, կըսխալվի,
Ծաո չկա, որ քամին չառնի,
Բաշխի քո աստծուն, Մհեր;
Մհեր հորոխպոր կնկա փեշ պագեց,
Հաց կերան, պառկան քնան:


Արև նոր էր ծաթե, Մհեր էլավ,
Ձին հեծավ, գնաց Լոռա դաշտ,
Տեսավ՝ Կոզբադինի թոռներ էկան:
Էնոնց զենք ու զրահ նետ-աղեղ էր,
Քաշին նետ-աղեղ զարկին,
Կպավ Քուռկիկ Ջալալու սմբակին:
Մհեր Թուր Կեծակին էզար,
Կես կտրավ, կես մնաց ոտին:
Դարձավ, Կոզբադինի թոռներ բռնեց,
Առավ, էբի հորոխպեր կուշտ:
Քուռկիկ Ջալալին ոտ վերուց,
Աչքից, տեսավ նետի կտոր մեջ, ասաց.
— Էդ ի՞նչ է էղե քո ձիու ոտաց:
— Էդ էսոնք զարկին,— ասաց Մհեր:
Հովան էլավ, էբե յաղութ, զմրուխտ,
Հալից, էլից էնոր սմբակի բրին,
Ժրավ, էլավ քանց աոաջ ւսղեկ:
Մհեր բերեց Կոզբադինի թոռներ,
Էրւկուս մեխեց դռան էս յան, էրկուս՝ էն յան,
Ասաց.— Հորոխպեր, էսոնք են, թե է՞ լ կան:
Ձենով Հովան ասաց,
— Էրկու թոռ էլ կա,
Քանց էս չորս՝ շատ գազան են:
Մհեր գնաց, էնոնց էլ բռնեց, սպանեց:


4
Ձիու գլուխ թեքեց դեհ Բաղդադ,
Ճամփին առաջն էկան քառսուն փահլիվան:


Բարև Էտու, բարևն առան,
Դարձան՝ ասին.
— Մենք քառսուն ախպեր ենք,
Դու էլ գաս մեզ հետ,
Էղնինք քառսունմեկ ախպեր:
Մհեր ասաց,— Դուք ի՞նչ մարդ եք,
Դուք ո՞րտեղացի եք:
Դև-փահլիվաններ ասին.
— Ա՜յ, էն քաղաք որ կերևա,
Մենք էն քաղքից ենք:
Մհեր ասաց.— Ինչո՞ւ հապա քաղաք չեք նստի:
էնոնք ասին.— Մեր քուր մեզ քաղքից հանե,
Ինք թագավորովթյուն կանե քաղաք:
Մհեր ասաց,– Դուք գաք, ինձ էնոր շանց տաք,
Տեսնեմ էդ ի նչ տեսակ քուր է:


Էլան բռնին ճամփան, գացին,
Քառսուն դև, Մհեր մտան քաղաք,
Տեսան մարդ չկա քաղաք;
Մհեր մտավ մի սենեկ,
Տեսավ քառսուն կւանթե պղինձ,
Ասաց.— Էլեք, էրթանք սար,
Ամեն մեկ վիրու ոչխար բերենք, էփենք,
Մինչ թագավոր գա, տեսնենք:
Էլան, քառասուն՝մեկն էլ գացին սար,
Ամեն մեկ վիրու ոչխար բերին,
Զինեցին, լցրին՛ մեջ պղնձին:
Էստեղ ալրի ամբար կար.
Ջուր բերին, խմոր արին, հաց թխին:
Որ հաց թխին, պրծան,
Դուռ փակեցին, առան նստան:
Դևեր ասին.— Մհեր, մեր ջոջ ախպեր դուն ես,
Էսօր դու դռան նստի, դուռ պահի,
Մենք էրթանք դաշտ, աչքինք,
Դուշման չկա, մեզ զարար տա:


Էնոնք քաղքից էլան գացին,
Մհեր մնաց դռան առաջ նստուկ:
Մեկ էլ մի բանցր պառավ էկավ, ասաց.
— Բարև քե, քեռու տղա:
Մհեր զարմացավ, ասաց.
— Ի՞նչ կասես, քեռու կնիկ:
Ասաց.— Արևիդ մեռնեմ, քեռու տղա,
Էրկու օր կա թոնիր չեմ վառե,
Գացերի սար բանջարի,
Հիմիկ գելի պես սոված եմ,
Մի կտոր հաց տու, տանեմ, ուտեմ:
Մհեր ասաց.— Այ, դու բարով Էկար,
Հազար բարով, քեռու կնիկ,
Առ քե բալնիս, գնա դուռ բաց,
Հաց թխուկ է, միս էփուկ է,
Կեր, ինչքան որ քո սիրտ կուզի:
Պառավ բալնիս առավ գնաց,
Դուռ էբաց, փրթավ հացին:
Մի ժամանակ էն ուշացավ:
Մհեր ասաց.— էրթամ հետև,
Մի ավել բան չանի էնտեղ.
Էլավ, գնաց, տեսավ,
Տաս ջվալի հաց կերե,
Քառսուն ոչխարի միս կերե, նստէ:
Մհեր ասաց.— Պառավ, հացեր, միս ո՞ւր են:
Պառավ ասաց,— էրկու օր կար, սար սոված էր,
Էստեղ ինչքան կար կերա,
Համա էլի կուզեմ ուտե:
Մհեր ասաց,— Վա յ, էս պառավ մարդակեր է:
Հասավ մի սիլլա էզար,
Գլուխ տեղեն թռավ:
Էկավ, նստավ դռան առաջ,
Աչքեց, մինչև ախպերներ գան:


Մնաց, իրիկուն ախպերներ էկան, ասին.
— Մհեր դուռ բաց, էրթանք հաց:
— Ի՞նչ հաց,— ասաց,— պառավ էկավ, կերավ:
— Ի՞նչ արիր հապա,– ասին Դևեր:
— Գոմփ մի զարկի, գլուխ թռավ,
Ինք էնտեղ ընկած է:
Մհեր չէր գիտի պառավ ով է,
Ինք միամիտ էր:
Էնոնք գացին, գլուխ տեսան,
Խնդացան, ասին.
— Որ դու հարցնես, Մհեր,
Էդ պառավ մեր քուրն է,
Ինչ մորե էլավ, մարդակեր էր,
Մեր հերն էլ, մերն էլ էն է կերե,
Էս քաղաքի մարդեր բոլոր էն է կերե:
Մենք չէինք կարե մեր քրոջ հաղթի,
Հերական քաղաք ձեռնեն առնի,
Քեզ բերինք էստեղ, էնոր հաղթես,
Մեզ ու մեր քաղաք ազատ անես:
Էդ քառսուն ախպեր չոքեցին,
Մհերի ձեռ, ոտ պագին, խնդրվան,
— Արի մեր քաղքին էղի թագավոր,
Մենք քո ծառան ենք, մինչև օր մեռնելուն:
Մհեր ասաց.— Ես ձեզնից բան չեմ ուզե,
Ոչ թագավոր կէղնեմ, ոչ քաղքի տեր.
Կուզեմ մենակ՝ ինձ հետ գաք,
Էրթանք Բաղդադ տեսնենք,
Ւմ հորոխպեր գերեզման էնտեղ է:


5
Մհեր քառսուն փահլիվան առավ,
Գնաց, հասավ Բաղդադ քաղաք:
Ճամփին դեմն էկավ մի մարդ, հարցուց.
— Ի՞նչ կա Բաղդադ քաղաք,
Բաղդադու թագավոր որ մեկն է:
Էն ասաց.— Ես թագավոր չեմ ճանաչի,
Համա կասեն՝ թագավոր խալիֆի թոռներ են:
Ասաց.— Կարաս Բաղդասարի գերեզման շանց տաս:
Ասաց.— Ես չեմ կարա նշանք տա,
Գնա, թագավոր հարցու, կասի:


Գնաց թագավորի սենեկի դեմ կանավ:
Թագավոր սենեկեն իջավ տակ,
Աչքեց Էդ մարդուն, վախեցավ, ասաց.
— Դու ինչ մարդ Էս,
Որ իմ սենեկի առջև ման կըգաս:
Ասաց,— Դու չես գիտի՝ ես ինչ մարդ եմ,
Ես Մհերն եմ, Սասմա տնեն...
Թագավոր միտք արավ, միտք, ասաց.
— Հա՜, մեր թվականի մեջ կա,
Սասմա տնեն մեկ մարդ տի գա,
Էս քաղաք մեր ձեռնեն առնի:
Մհեր ասաց.— Քաղաք քո ձեռնեն չեմ առնի,
Բաղդասար մեր ազգեն Է, Սասմա տնեն,
Էնոր գերեզման ինձ շանք տու:
Թագավոր տարավ, շանք էտու:
Մհեր ձիուց իջավ բախչի մեջ,
Գերեզմանին երկրպագութեն էտու,
Աղոթք արավ, ինչ աղոթք արեր է,
Ձեռ զարկե վեր քարին, տեղ կերևա:


Թագավոր ասաց.— Ես քաղաք նստեր եմ,
Համա դադրանք չունեմ իսկի,
Շատ կռիվ կըգա վրես:
Մհեր ասաց, — Ո՞վ է՝ կռիվ կըգա քո վրեն:
Ասաց.– Մի դև է, ինքն էլ չոլախ, մեկ ձեռնեն:


Մհեր էլավ, քառսուն ախպեր առավ,
Գնաց հետև Կուպ դևուն,
Կուպ դև էնքան ուժ ուներ՝
Մի ձեռով ջաղչի քար կըշպրտեր,
Մի օրվա ճամփա կէրթեր:
Մհեր գնաց, հասավ, տեսավ՝
Կուպ դև մտավ մաղարեն:
Մաղարեն էնքան մեծ էր,
Որ յոթ հազար ոչխար լցնես,
Հլա էլի կըտաներ:
Դև հոտն առավ Մհերի, ասաց.
— Վա՜յ, էս Սասմա տան հոտն էր էկավ:
Գլոււխ դրեց, ահու պառկավ հիվանդ:
Մհեր ասաց.— Դև, ինչի՞ կըհեծաս:
Դև ասաց.— Արևի առջև շատ եմ քնե,
Գլուխ կըցավի, կըհեծամ:
Ասաց. — Մի հեծա, դու սուտ հիվանդ ես,
Էլ, կռիվ անենք:
Ասաց.— Ես կռիվ չեմ անի:
Մհեր հիշեց հոր խրատ, ասաց.
«Հիշա Հացն ու գինին, Տեր կենդանին,
Մարութա բանձր Աստվածածին,
Խաչ պատրաստին վար իմ աջ թևին»:
Դև ասաց.— Դու հիչեցիր հացն ու գինին,
Դու Բաղդասարի տղեն ես:
Մհեր ասաց.— Ես Բաղդասարի տղեն չեմ,
Ես Դավթի տղա Մհերն եմ:
Դև էդ լսավ, վեր կացավ,
Կպան իրար, կռիվ արին:
Իրեք սհաթ տարան-բերին իրար,
Վերջ Մհեր էզար թրով,
Կուպ դև գլուխ թռցուց:
Էնտեղ քառսուն մարդ կար,
Հասավ էնոնց էլ տի սպաներ,
Էսոնք շորեր հանին, տեսավ աղջիկ են:
Իրենց հերական անուն տվին,
Ամեն մեկ մի թագավորի աղջիկ էր:
Մհեր առավ էդ քառսուն աղջիկ,
Առավ Կուպ դևու գլուխ,
Էբի, էտու Բաղդադա թագավորեն, ասաց,
— Քո թշնամիք սպանեցի,
Հիմ հանգիստ նստի քո թախտ:


Թագավոր ասաց,— Որ դու էդպես կտրիճ ես,
Իմ թագ քոնն է, մնա էստեղ:
Ասաց. — Ես Դավթի տղա Մհերն եմ,
Մենք թագավոր չենք էղնի:


Բաղդադեն Մհեր էլավ,
Էլավ, գն.աց Ջզիրու քաղաք,
Ջզիրու քաղաք մի գետ կար,
Անուն Ջզիրու Շատ:
Կէլնի որ հարուր քառսուն գետ,
Իրար կըխառնվեն, կէղնեն մեկ գետ:
Էդ գետ իրեք անգամ քաղաք ավիրեց:
Մհեր մի ահագին քար էբի,
Գցեց քաղքի քամակ, գետի մեջ,
Գետ էլավ էրկու ճող,
Մեկ ճող էն յան կէրթա, մեկ՝ էն,
Էլ քաղաք չի ավիրի:
Բրջու-Բալաքն է,լ վեր են քարին շինեց,
Իսկի՝ ավերել չկա էն բերդին:


Մհեր ձին հեծավ, էնտեղեն քշեց,
Գնաց, հասավ բերդ, Գոհարր մոտ:
Գնաց, տեսավ գուրզ ինչպես դրեր էր,
Էնպես մնացեր էր անժաժ,
Մարդ չէր գնացե էնտեղ:
Մտավ բերդ՝ իր տուն,
Տեսավ՝ կնիկ թախտին մեռեր է:
Ձեռ էտու կնկան ձեռ,
Տեսավ՝ թուղթ մի, մեջ գրուկ.
«Քենե կըխնդրեմ, Մհեր,
Ինչ ժամանակ գաս, հասնես,
Ւնձ տանես Սասուն,
Խանդութ խաթունի կուշտ թաղես»:


Մհեր էլավ, էբարձ Գոհարի մարմին,
Տարավ Աասնա տուն, գերեզման շինեց,
Խանդութ խաթունի կուշտ թաղեց,
Քառսուն պատարագ էտու անել:
Սասնա տուն ինչքան մեռած կար,
Ամենքին պատարագ արավ:


6
Մհեր հեծավ Քուռկիկ Ջալալին,
Սասնա տնեն էլավ,
Քշեց մեջ դաշտին,
Կուզեր նորեն կտրիճութեն աներ,
Համա ձիու ոտաց տակ գետին կըթնդար,
Գետին առջև թուլացեր էր,
Ձին մինչև չոքեր կըխրվեր մեջ հողուն,
Հող չէր դադրի առջև Մհերին:
— Հե՜յ գիտի աշխարհք,— ասաց Մհեր,—
Հող ծերացեր է, հալիվորցե,
Էլ չի դադրի իմ առջև,
Իմ ձին մինչև չոքեր կըխրվի մեջ,
Ես ինչպե՞ս անեմ:
Տեսավ էլ ճար, հնար չկա,
Քշեց դեպի մոր գերեզման,
Իջավ ձիուց, չոքեց, ասաց,
— Մերիկ, վե՚ր Էլի, մերիկ, վե՚ր Էլի,
Ես Մհերն եմ, քո ծծի որդին.
Ւնն ամիս ինձ շահեր ես վար քո սրտին,
Շատ տանջանք ես քաշե վար աստնվորին.
Շատ ման էկա աշխարհք, շվար ման էկա,
Չտեսա քեզ պես քաղցրիկ մերիկ վար աշխարհին:
Մերիկ, վեր էլի, մերիկ, վեր էլի,
Էլի, ինձ մեկ ճսւմփա նշանց տու:


Մոր գերեզման են ձեն էկավ, ասաց.
«Որդի, ա՜խ, ի՞նչպես անեմ,
Որդի, ա խ, ինչպես անեմ,
Գույն, կերպ թափե երեսես,
Կըտրվե լուս աչքերես,
Օձ, կարիճ բուն դրե վրես,
Բոլ է ման գաս վար աշխարհքին,
Բոլ է ման գաս վար աշիւարհքին,.
Քո տեղ Ագռավու քարն է,
Գնա Ագռավու քար.
Էն ճամփեն ինչ դու տէրթաս,
Քար քաղած է, ավազ մաղած է,
Գնա էնտեղ, համրերե,
Մինչև որ ժամանակ գա»:


Մհեր մոր գերեզման էթող,
Դարձավ, գնաց հոր գերեզման,
Ընկավ քարին, էլաց յոթ օր,
Արտասունք էլավ գետ,
Գետին խանդակ արեց, գնաց:
Յոթ օր անցավ,
Դավիթ ձեն տվեց, հարցուց.
«Ինչի՞ լաց կէղնիս, որդի»:
Մհեր լալեն ասաց.
— Հերիկ, վե՛ր էլի, հերիկ, վե՛ր էլի,
Քո անո՛ւշ քնից վե՛ր էլի,
Ա՜խ, հալա տգո՜, վեր էլ
Ինձ Սասնա տնեն դուրս են արած,
Դարպասներ վրաս կոծած,
Ինձ էս ւսշխարհքեն անմաս են թողած,
Ինձ էս աշխարհքեն դադարգուն արած:
Հերիկ, վե՛ր էլի, հերիկ, վե՛ր էլի,
Էսօր մրմուռ ձուն էկեր է,
Քո որդի Մհերի ոտքեր կըմռմռան:
Հերիկ, վե՛ր էլի, հերիկ, վե՛ր էլի,
Քո անուշ հոտուն փափագ մնացի,
Քո անուշ խոսքերուն կարոտ մնացի,
Էնքան մենակ աշխարհք կացի:
Հերիկ, վե՛ր էլի, հերիկ, վե՛ր էլի,
Վեր, ինձ մի ճամփա նշանց տուր:
Հոր գերեզմանեն նորեն ձեն էկավ, ասաց.
«Որդի, ա՜խ, ի՞նչպես անեմ,
Որդի, ա՜ խ, ինչպես անեմ,
Գույն, կերպ թափե երեսես,
Կտրվե լուս աչքերես,
Օձ, կարիճ բուն դրե վրես,
Էլ քեզ չեմ կարա ճար անե:
Բու է ման գաս վար աշխարհքին…
Գնա Վան, Ագռավու քար կա,
Քո տեղ Ագռավոլ քարն է:
Դու անմահ որդի ես,
Աշխարհք ավրի, մեկ էլ շինվի,
Որ գետին քո ձիու առջև դիմանա,
Աշխարհք քոնն է»:


Մհեր էլավ, հեծավ Քռւռկիկ Ջալալին,
Գնաց, հասավ Ոստանա Կապան:
Էնտեղ մեկ իշխան կար.
Կապ էթալ, զՄհեր կապեց,
Մհեր ձիով ընկավ կապ:
Մհեր հիշեց իր աղոթք, ասաց.
«Հիշամ Հացն ու գինին, Տեր կենդանին,
Մարութա բաանձր Աստվածածին,
Խաշ պատրաստին վար Մհերի թևին»:
Քաշեց Թուր Կեծակին, զարկեց,
Կըտրեց ըզկապ:
Բլավեց մեջ հող ու քարին,
Ազատեց Քուռկիկ Ջալալին:


Էլավ, հեծավ ձին, գնաց.
Ճամփին դեմն Էկավ սատանան, ասաց.
— Մհեր, դու ամբողջ երկիր հաղթիր,
Կարո՞ղ ես, աստծուն էլ հաղթիր,
Որ երկիր քեզ էղնի հնազանդ:
Մհեր էդ կլսի, միտք կըփոխի, կասի.
— Աստված, կռիվ կուզեմ քենե.
Կամ կռիվ մի տուր ինձ,
Կամ քո ամանաթ առ:


Աստված յոթ ձիավոր հրեշտակ ճամփեց,
Հետ Մհերին կռվելու:
Կես օրվնե մինչև իրիկուն կռվան,
Մհեր Թուր Կեծակին կըզարկեր,
Հրեշտակներուն չէր բռնի թուր,
Ձէ՞ հող առջև թուլացեր էր,
Որ ուժ կաներ, կըթաղվեր մեջ հողին:
Հրեշտակներ շատ զարկեցին Մհեր,
Գցին գետին ուշաթափ, դարձան:
Մհեր էլավ գնաց, հասավ Սիփանա սար,
Էնտեղեն անցավ Վանա դաշտ,
Տեսավ մի ագռավ կար, կըխոսեր,
Նետ-աղեղ քաշեց, էզար ագռավ,
Ագռավ բրինդար էլավ, փախավ:
Մհեր ձին քշեց հետև, գնաց,
Դեմ առավ մեկ ջոջ քարի,
Էդ քարին Վանա քար կասեն:
Ասաց,— «Կայնի, իմ թուր զարնեմ էդ քար,
Թե կտրեց, ես չեմ մեղավորցեր,
Թե չըկտրեց, մեղավորցեր եմ զաթի:
Թուր Կեծակին էզար քարին
Քար մեջտեղեն փեղկվավ,
Ւնք, իր ձին գացին քարի մեջ,
Քար էկավ, իրար կպավ:


Մհեր, իր ձին մեջ էն քարին
Դեռ կենդանի են, կայնուկ:
Տարին երեք անգամ
Մհերի քարի դուռ կըբացվի,
Մեկ անգամ զատկին,
Մեկ անգամ Վարդեվորին,
Մեկ անգամ Էլ համբարձման գիշեր:
Քար որ կըբացվի,
Մհեր դուրս կէլնի,
Մեկ ժամ կէրթա, մեկ ժամ կըդառնա:
Մեկ ժամին քառսուն օրվա ճամփա կէրթա,
Քառսուն օր վեր քարերուն կԷրթա,
Ինչ հողի վրեն ընկնի, ձին կըխընդկի,
Էդ վախտ Մհեր ախ կըքաշի, կըդառնա:
Մեկ համբարձման գիշեր,
Հովիվ կէրթա Մհերի քարի առաջ,
Քարի դուռ կըբացվի,
Հովիվ ներս կըմտնի, կըտեսնի
Հսկա մարդ մի ձիու վրա նստուկ,
Կասի. —Մհեր, դու ե՞րբ տ՚էլնիս էդտեղեն:
Մհեր կասի.— Աշխարհք չար Է հալա,
Ես մեջ աշխարհքին չեմ կարա ապրի,
Հող ղալբցեր Է,
Ւմ ոտքեր կըճկին գետին,
Գետին դեռ ինձ չի դիմանա:
Երբ աշխարհք ավերվի, մեկ Էլ շինվի,
Երբ ցորեն դառնա քանց մասուր մի,
Գարին դառնա քանց սալոր մի,
Հողն Էլ իմ առեջ դիմանա,
Էն ժամանակ հրամանք կա,
Հովիվ որ դուրս կԷլնի քարեն,
Որ մենք էլնենք էստեղեն,
Քարեր կըգան կառնեն իրար:


ՎԵՐՋԵՐԳ

Կասեն մեկ օր, զատկի առավոտ,
Մի աման հավկիթ ներկած,
Մեր կըտա աղջկա ձեռ,
Թե՝ «Տար մեր քավորի տուն,
Քավորին հավ-ճիվ չկա»:
Աղջիկ հավկիթ կառնի, կէրթա:
Էդ վախտ Ագռավու քար կըբացվի,
Մհեր քարից դուրս կէլնի,
Որ պըտըտի աշխարհք,
Աղջիկ կըտեսնի, կըկայնի, կասի.
— Աղջիկ ջան, էդ ինչ կըտանես:
Աղջիկ կասի.— Էդ հավկիթ Է ներկած:
— Բա ո՞ւր կըտանես:
— Կըտանեմ մեր քավորի տուն
Մհեր կասի. — Դե, ձեր քավոր ես եմ,
Բեր, աղջիկ ջան, բեր, ինձ տուր:
Աղջիկ ամանով հավկիթ կտա Մհերին,
Մհեր կըտանի հավկիթ կըդադարկի,
Մեկ բուռ ոսկի կըլցնի ամանի մեջ, կասի,
— Էս Էլ տուր սանամոր խալաթ:
Աղջիկ կառնի, ուրախ-ուրախ գըկա:
Իրա մամ կասի.
— Աղջիկ էդ ո՞ւր տարար էդպես շուտ:
Թե— Ա՜յ մամ, տարա քավորի տուն, էկա,
Հլա տես, ինչ է տվե մեր քավոր:
Մամ կընայի, կտեսնի ոսկի է:
— Աղջի,— կասի,— քավոր մեզնից բեթար աղքատ է
Ոսկի որդուց, որ լցե աման:
Կըմնա, մարդ գիկա տուն:
— Ա՜յ մարղ, — կասի,— էսպես աջեբ բան.
Մի քսան հավկիթ դրի ամանի մեջ,
Տվի աղջկան, ասի՝ տար քավորի տուն, արի,
Մեխկ են, հավ-ճիվ չունեն,
Զատիկ է, տար, թող էրեխեք ուտեն:
Տարեր է, չեմ գիտի ում է տվե,
Ամանը ոսկով լի դարձեր է.
Չէ , քաւվոր մեզնից բեթար աղքատ է,
Էդ ոսկիք ո՞վ է ճամփե:
— Աղջիկ ջան,— կասի հեր,—
Դու էդ ոսկին որ բերիր,
Հիմի էդ տեղ գիտե՞ս դու:
— Գիտեմ, ընչի չգիտեմ,— կասի աղջիկ,—
Այ, էնտեղ մի քար կա, էնտեղ է,
Արի էրթանք, շանց տամ:
Հեր կասի. — Հլա էրթանք, տեսնանք:
Աղջիկ, հեր, մեր կէլնեն, կէրթան,
Կէրթան՝ կըհասնեն Ագռավու քար:
Աղջիկ կասի. — Մեր քավոր էս քարի դուռ կայնուկ էր,
Ւնձ ասաց, «Ո՞ւր կէրթաս».
Ասացի կէրթամ մեր քավորի տուն:
«Աղջիկ ջան, էդ ի՞նչ է»,— ասաց,
«էս հավկիթ է,— ասացի,–
Կըտանեմ մեր քավորի տուն»,
«Բա, ձեր քավոր ես եմ»,— ասաց,—
Բեր աղջիկ ջան, բեր, ինձ տուր»:
Հավկիթ ամանով առավ,
Կես կերավ, կճեպներ հլա ընկած են,
Ներս մտավ, կես դատարկեց,
Ոսկի լցրեց, տվեց ինձ ասաց,
«Էս էլ տար մեր սանամոր խալաթ»,
Ու ինք ներո մտավ քարի մեջ:
Հեր, մեր տեսան՝ քարի դուռ փակ է,
Դարձան, էկան իրենց տուն:


Մեկ էլ կասեն, վարդեվորի իրիկվան,
Որ պատարագ կէլնի, կըվերջանա,
Մարդ մի իր նորահարս կըկանչի, կասի,
— Հարս, գնա ժամ, օրհնուկ կրակ առ, բեր:
Հարս կէլնի դուրս, կէրթա, կըտեսնի՝
Մի ջոջ քար, դուռ բաց,
Մեջեն ճրագի բուխ կէլնի:
Հարս կիմանա, թե էդ ժամ է,
Կըմտնի ներս, կրակ կառնի,
Կդառնա որ գա, դուռ կըփակվի,
Ինք կըմնա էնտեղ:
Տնեցին եր շատ աչք կըպահեն,
Համա հարս չի գա:
Կասեն՝ կորուսեր է, մահացեր է,
Կըբերեն ժամ կանեն, սուգ կըքաշեն:
Էն օրեն, ինչ տարին կըբոլորի,
Վարդեվորի իրիկվան
Քարի դուռ կըբացվի, հարս կէլն դուրս,
Կրակ ձեռ՝ կըգա տուն:
Կասեն,— Հարս, ո՞ւրկից կրգաս:
— Գնացի, կրակ բերեմ,— կասի հարս:
— Երբ ես գնացե, կասեն:
— Հան նոր գնացի,— կասի հարս,—
Կրակ առի, դարձա,
Ւսկի չեմ նստեր էնտեղ:
— Ա՜յ տնավեր,— կասեն,—
Հերու էս գնացե, տարին բոլորավ:
— Չէ,— կասի հարս,— հենց նոր գնացի.
Ւ՜նչ է, տարին էնտեղ րոպե կանցնի:
Կասեն.— էն տուն ի՞նչ գնացիր, ո՞վ կար:
— Մեկ մարդ էր, իր ձին,— կասի,—
Երկու կուշտն էլ մեկ-մեկ մոմ վառուկ:
— էն դռան վրա ի՞նչ կար,— կասեն:
— Մեկ կոքվի ծառ կար, էլ բան չկար,— կասի:
Նոր կիմանան, որ էդ Ագռավու քարն է,
Մարդն ու իր ձին էլ՝
Մհերն ու Քուռկիկ Ջալալին:
Ուրբաթե-ուրբաթ, կասեն,
Ջուր կըգա, կաթիլ էդ քարեն,
Էդ քարի առջև կըթաքցվի,
Էդ Մհերի ձիու ջուրն է:
Քարի մոտեն անցնող ամեն ճամփորդ,
Ամեն ուրբաթ օր
Կըլսի Քուռկիկ Ջալալու խրխնջոց: