Սառնակունք

From armeniapedia.org
Jump to: navigation, search

Սառնակունք, (Сарнакунк, Տarnakunk), Ազատաշեն, Սալբալու, Սայբալու, Սառնակունկ - Գյուղ ՀՀ Սյունիքի մարզում (04.12.1995թ.), նախկին Սիսիանի շրջ-ում, Սառնակունք գետի ափին, Եղեգնաձոր-Սիսիան ավտոմայրուղու վրա, կանաչապատ և զովասուն վայրում։ Ս է վերանվանվել 09.10.1946 թ։ Առանձնատները քարաշեն են ու հարմարավետ, որոնց կից կան բանջարանոցներ։ Մշակում են լոբի, կարտոֆիլ կանաչեղեն։ 1926 թ ուներ 363, 1939-ին՝ 744, 1959-ին՝ 703, 1970-ին՝ 658, 1979-ին՝ 539, 1989-ին՝ 434 հայ բնակիչ, որոնց մի մասի նախնիները տարբեր ժամանակներում եկել են Նախիջևան ք-ից, Ջուղայից, նախկին Կալաջուղ գ-ից ու Սիսիանից։ Զբաղվում են անասնապահությամբ, հացահատիկի և կերային կուլտուրաների մշակությամբ։ Ունի միջնակարգ դպրոց, ակումբ, գրադարան, կապի բաժանմունք, բուժկայան, կենցաղսպասարկման կետ, պանրագործարան։ Գ-ի մոտ պահպանվել են հնագույն ժայռապատկերներ (1-ին հազարամյակ մթա), հս-արլ-ում՝ Սայբալու, Կալաջուղ, Ջուղա, Լալաքյանդի, Դալաքյանդի, Քյահայի գլուխ, Ջախուրթուրյան ավերակ գ-երը։ 1945թ այստեղ հայտնաբերվել են արծաթյա հնագույն դրամների գանձ-հավաքածու («Սառնակունքի գանձ»)։ Ս-ում են ծնվել սոց. աշխ. հերոս Ս.Խ. Ավետիսյանը (1902), քանդակագործ Ա. Հովսեփյանը (1931)։