Սայաթ-Նովա

From armeniapedia.org
Jump to: navigation, search

Սայաթ-Նովա, (Саяат-Нова, Sayat-Nova), Նեճիլի Ներքին, Նեճիլի Ստորին, Նեջալու Ներքին, Նեջերլու Ներքին, Նեջիլի Ներքին, Նեջիլու, Նեջիլու Ներքին, Նեջիրլու Ներքին, Նեջլի Ներքին, Նեջլուն, Նեջլու Ներքին, Նեջրլու, Նեջրլու Ներքին -Գյուղ ՀՀ Արարատի մարզում (04.12.1995 թ), նախկին Մասիսի շրջ-ում, Հրազդան գետի ձախափնյակում, Նիզամի գ-ից 2 կմ հր-արմ։ Ս-Ն է վերանվանվել 25.01.1978 թ։ Կառուցված է այգեվետ հարթավայրում։ Առանձնատները 1-2 հարկանի են, քարաշեն ու հարմարավետ։ 1828–29 թթ ուներ 411 (45 տ) բնիկ և 114 (24 տ) Պարսկահայաստանից գաղթած հայ բնակիչ։ 1831 թ գ-ում ապրում էին 525, 1873-ին՝ 1183, 1897-ին՝ 1178, 1926-ին՛ 742, 1931– ին՝ 379, 1939-ին՝ 877, 1959-ին՛ 1164, 1970– ին՝ 1671, 1979-ին՝ 1818, 1989-ին՝ 2379 բնակիչ։ Զբաղվում են բանջարաբուծությամբ, անասնապահությամբ և կերային կուլտուրաների մշակությամբ։ Գ ունի դպրոց, մշակույթի տուն, ակումբ, գրադարան, կապի բաժանմունք, մանկապրտեզ, բուժկայան և կենցաղսպասարկման տաղավար։ 1988-89 թթ Աղրբեջանում ծավալված հայ կական կոտորածների և բռնագաղթի կապակցությամբ ադրբեջանցիները արտագաղթել են Ադրբեջան։ 1988 թ մարտից գ֊ ում բնակվում են նաև Բաքվից ու Մինգեչաուրից բռնագաղթած 2300 (անձ) հայեր: