Սամսոնի վանք

From armeniapedia.org
Jump to: navigation, search

Սամսոնի վանք, (Самсони ванк, Samsoni Vank - Վանք ՀՀ Տավուշի մարզում, նախկին Իջևանի շրջ-ում, Կիրաց գ-ից մոտ 15 կմ հր-արմ: Հնում մտնում էր Մեծ Հայքի Գուգարք աշխ-ի Կայեն գավ-ի մեջ։ Վանքը կառուց ված է Խնձորկուտ կոչվող անտառապատ սարահարթի վրա, 12–13-րդ դդ։ Համալիրը բաղկացած է երկու եկեղեցուց, մատուռից, բնակելի ու տնտեսական նշանակության օ ժանդակ շինություններից, որոնք գտնվում են ավերված վիճակում։ Գլխավոր եկեղե ցին կառուցված է սրբատաշ ավազաքարով, ունի գմբեթ։ Սրան հր-ից կից է 2-րդ եկեղեցին, որն ունի թաղակապ դահլիճի հորինվածք։ Այս շինության միայն արլ հատվածն ու պատերի ստորին շարքերն են պահպանվել։ Կիսավեր վիճակում է նաև հս կողմում գտնվոդ մատուռը։ 2-րդ եկեղեցին ունեցել է որմնակարներով զարդարված թաղակապ ծածկ։ Արմ պատին կան անթվակիր վիմա գիր արձանագրություններ։ Շրջակայքում մնացել են միջնադարյան գերեզմանոցը և Սամսոնի գյուղ գ-ատեղին։