Սաղմոսավանք

From armeniapedia.org
Jump to: navigation, search

Սաղմոսավանք, (Сагмосаванк, Saghmosavank), Սագմոսավանկ - Վանք ՀՀ Արագածոտնի մարգում (04.12.1995 թ), նախկին Աշտարակի շրջ-ում, Սաղմոսավան գ-ում։ Հնում մտնոմ էր Մեծ Հայքի Այրարատ աշխ-ի Արագածոտն գավ-ի մեջ։ Վանքը տեդադրված է Քասաղ գետի աջափնյա գեդատեսիլ բարձունքի վրա։ Սիմեոն Երևանցու (18-րդ դ) հաղորդած ավանդությամբ՝ Ս հիմնադրվել է Գրիգոր Լուսավորչի նախաձեռնությամբ, 4-րդ դ առաջին տասնամյակներում։ Համալիրը բաղկացած է ս Սիոն եկեղեցուց, գավթից, գրատնից և ս Աստվածածին փոքրածավալ եկեղեցուց։ Ունեցել է օժանդակ շինություններ և զերեզմանոց։ Շրջակայքում պահպանվել են 13-14–րդ դդ խաչքարեր ու տապանաքարեր։ Կառույցի պատերի վրա՝ ներսից ու դրսից կան վիմագիր արձանագրություններ։ Շինարարության համար օգտագործված է սևավուն և գորշկարմրավուն տեղական տուֆը` կրաշաղախով։ Ս-ի համլիրի գլխավոր շինությունը ս Սիոն եկեղեցին է, որը կառուցել է տվել Վաչուտյան իշխանական տան հիմնադիր Վաչե իշխանաց-իշխանը 1215թ։ Այն արտաքինից ուղղանկյուն, ներքուստ խաչաձև, գմբեթավոր դահլիճ է, որի արմ կողմում գտնվում է 4 կենտրոնական սյուների վրա կառուցված գավիթը (1215-1235 թթ)։ Ս Սիոն եկեդեցու և գավթի միջև ընկած տարածքում Քուրդ Վաչուտյանի նախաձեռնությամբ 1255 թ կառուցվել է վանքի գրատունը։ Ս-ի համալիրի մեջ է մտնում նաև ս Աստվածածին եկեղեցին (կառ 1235 թ, վերանորոգված` 1669 թ)։ Համալիրը ավարտուն և ամբողջական տեսք է ընդունել 1250-ական թթ։ Այն ունեցել է նաև շրջապարիսպ։ 1970-ական թթ-ից Ս-ում սկսվել են վերանորոզչական մեծ աշխատանքներ, որոնք դեռ չեն ավարտվել։

13-րդ և հետագա դդ այստեղ գործել է միջնադարյան բարձրագույն դպրոց։ Ս-ում ապրել ու ստեղծագործել են Վարդան Արևելցին, Գևորգ Սկևռացին, Նահապետ Նգացին, Գրիգոր Դարանադեցին, Զաքարիա Քանաքեռցին և ուրիշներ։ Սնաև գրչության խոշոր կենտրոն էր։ Պահպանվել են այստեդ գրված և ընդօրինակված մի քանի ձեռագրեր։ Դրանցից ուշագրավ են եղբայրներ Մարկոս և Մխիթար գրիչների 1185-1188 թթ ընդօրինակած Ճառընտիրը, 1436 թ Կարապետ վարդապետի արտագրած Մաշտոցը, 1496 թ Հովհաննես Աբեղա յի ընդօրինակած Ավետարանը և այլ ձե ռագրեր։ Ս-ում գոյություն են ունեցել նաև արխիվային վավերագրեր։ Վանքի եկա մուտները ստացվում էին հիմնականում Նիգ (Ապարան) գավ-ի տարածքում գտնվող կալվածքներից ու գ-երից։ Զաքարիա Քանաքեռցու և Սիմեոն Երևանցու վկայությամբ 17-18-րդ դդ Ս-ին էին են թարկվում 4 ուխտատեղիներ՝ Աստվածած նի վիմափոր մատուռը (Քասաղի ձորում), Արագածոտն, Ծադկեվանք և Աշտարակի Կարմրավոր եկեղեցիները, Երկայնադարձ և Ախտինքներ հանդամասերը, Ականատե սի ջրաղացը` Վասակամուտ ձորում և Կյանջումենց քարայրերը։