Ռև

From armeniapedia.org
Jump to: navigation, search

Ռև, (Рев, Rev) - Գյուղ ԼՂՀ Ասկերանի շրջ-ում, Ասկերանի քտա-ից 15 կմ հս արմ։ Ունի գեղեցիկ դիրք, առողջարար օդ ու ջուր։ 20-րդ սկզբներին ուներ շուրջ 330, 1920 թ՝ 120 տ՝ 450. 1970-ին՝ 90 տ՝ 250, 1987 թ՝ 52 տ` 112 հայ բնակչով։ Տները երկհարկանի են։ Եկեղեցին կառուցվել է 1884 թ։ Միավորված էր Նորագյուղի կոլտնտեսության հետ։ Ունի 8-ամյա դպրոց հիմն ված 1906 թ, ակումբ, գրադարան, բուժկետ։ Գ-ի մուո են գտնվում Պտկի ս Գևորգ վանքը (14-րդ դ), մի ավերակ անշուք եկեղեցի։ Հիշարժան են Միրզախանանց, Փադի, Անջր հողեն աղբյուրները, Դերունց սար, Օհանանց սար վայրերը։ Այստեղ են ծնվել Խորհրդային Միության հերոսներ Վ. Ա. Հովհաննիսյանը և Ս. Գ. Պետրոսյանը։ 1988-1994 թթ հայ-ադրբեջանական կռիվների ժամանակ գ-ը ենթարկվել է ավերածությունների՝ տալով մարդկային զոհեր: