Ռյա Թազա

From armeniapedia.org
Jump to: navigation, search

Ռյա Թազա, (Ря Таза, Rya Taza), Կոնդախսազ, Ղոնդախմազ, Ղոնդախսազ, Ղոնդադմազ, Ղոնդադսազ, Ղունդախսագ - Գյուղ ՀՀ Արագածի շրջ-ում, Ջառջառիս գետի ափին, Երևան-Սպիտակ ավտոմայրուղու վրա։ Ռ Թ է վերանվանվել 1978 թ։ Ունի լ-նային զով ու առողջարար կլիմա, խմելու սառնորակ ջուր։ Առանձնատները քարաշեն են, հարմարավետ։ 1831թ ուներ 323, 1873-ին՝ 323, 1926-ին՝ 672, 1939-ին՝ 641, 1959-ին՝ 437, 1970-ին՝ 488, 1979-ին՝ 610, 1989-ին՝ 328 քուրդ բնակիչ, որոնց մի մւսսի նախնիները տարբեր ժամանակներում գաղթել են Կարսի մարզի և Արմ Հայաստանի Վանի նահ-ի գ-երից։ Զբաղվում են անասնապահությամբ, հացահատիկի և կերային կուլտուրաների մշակությամբ։ Ու-նի 8-ամյա դպրոց, ակումբ-գրադարան, բուժկետ։ Գ-ում պահպանվել են հայկական եկեղեցի (կառուցված 10-13–րդ դդ) և հին գերեզմաններ՝ խոյի, ձիու և այլ կենդանիների կերպարւսնքով տապանաքարերով։ Հ. Մանանդյանը Կոճդաղսազ-Ղոնդաղսազը տեղադրում է Արարատյան դաշտում, ապա հետևելով Ռ. Կիպերտին՝ նույնացնում է Պևտինգերյան քարտեզի Արտաշատ-Սեբաստուպոլիս ուղեգծում նշանակված Կոնղեսո կայանին։ 1988 թ դեկտեմբերի 7-ի երկրաշարժի հետևանքով գ֊-ում եղել են մասնակի ավերածություններ, որոնք վերականգնվել են։ 04.12.1995 թ մտել է ՀՀ Արագածոտնի մարգի մեջ։