Ռանչպար

From armeniapedia.org
Jump to: navigation, search

Ռանչպար, (Ранчпар, Ranchpar), Շոռ Քյոլւսնլու, Տաֆար(ա)խան, Ռանչբար, Ռաշպար Գյուղ: ՀՀ Մասիսի շրջ-ում, Մասիս ք-ից 10-12 կմ հր-արմ, Մեծամոր գետի ափին, այգեվետ վայրում։ Առանձնատտները 1-2 հարկանի են, քարաշեն ու հարմարավետ։ Կից ունեն պարտեզներ և բանջանոցները: 1873 թ ուներ 197, 1897|-ին` 405, 1926–ին՝ 209, 1939-ին՝ 324, 1959–ին` 418, 1970–ին` 953, 1979–ին` 1024, 1989 ին՝ 1457 բնակիչ։ Զբաղվում են անասնապահությամբ և կերային կուլտուրաների մշակությամբ։ Ունի միջնակարգ դպրոց, ակումբ, գրադարան, մշտական կինո, մանկապարտեզ, բուժկայան: Գ-ում կա ձկնաբուծական տնտեսություն։ 1986 թ գործարկվեցին Ռ-ի ջրհան կայանի 1-ին հերթի 2 աստիճանները։ Հմմտ ՌԱՇՊԱՐԻ ՋԱՖԱՐ ԽԱՆ։ 1988-89 թթ Ադրբեջանում ծայր առած հայկական կոտորածների և բռնագաղթի կապակցությամբ ադրբեջանցիներըը արտագաղթել են Ադրբեջան։ 1988 թ հոկտեմբերից սկսած Բաքվից և Գյանջայից այստեղ են բռնագաղթել 2840 հայեր։ 04.12.1995 թ, մտել է ՀՀ Արարատի Մարզի մեջ: