Ջրվեժ

From armeniapedia.org
Jump to: navigation, search

Ջրվեժ, (Джрвеж, Jrvezh), Ջիվրիշ, Ջրվեզ, Ջրվեճ, Ջուվրիշ - Գյուղ ՀՀ Կոտայքի շրջ-ում, Աբովյան ք-ից 8-10 կմ հր, Երևան-Գառնի ավտոճանապարհին, մրգատու այգիներով ու բանջարանոցներով հարուստ սարահարթում։ Տների մեծագույն մասը քարաշեն է, հարմարավետ։ 1831 թ ուներ 108, 1897-ին՝ 492, 1926-ին՝ 749, 1939-ին՝ 839, 1959-ին՝ 834, 1970-ին՝ 2877, 1979-ին՝ 4228, 1989-ին՝ 5696 հայ բնակիչ, որոնց մի մասի նախնիները գաղթել են Պարսկահա– յաստանի Խոյի և Սալմաստի գավների գ-ե– րից՝ 1828-29 թթ. մյուսները տեղափոխվել են Շամխորից ու Գանձակից և Վրաստ. Հ Ախալքալաքի շրջ-ներից 1960-ական թթ։ Գ-ի անտառային պետական տնտեսությունը զբաղվում է նաև անասնապահությամբ։ Ունի միջնակարգ դպրոց, երաժշւոական դպրոց, ակումբ, գրադարան, մսուր-մանկապարտեզ, կենցաղ-սպասարկման կետեր, բուժկայան, ավտոմատ հեռախոսացանց։ Ջ Հայաստանի հնագույն բնակավայրերից է, հիշատակվում է 5-րդ դ։ Գ-ի պատմաճարտարապետական հուշարձաններից են գերեզմանատան հուշահւսմալիրը (4-5-րդ դդ), որը բաղկացած է եկեղեցուց, կոթող-դամբարանից։ Գ-ից արմ, ձորակում գտնվում են ս Սարգիս, արլ-ում՝ ս Խաչ մատուռները, խաչքարեր, տապանաքարեր, 1856 թ կառուցված Կաթողիկե եկեղեցին։ Գ գգւսլիորեն տուժել է 1679 թ երկրաշարժից։ Մոտակայքում կա տուֆի քարհանք։ Ավանդական ստուգաբանությամբ անունը իբր առաջացել է ջրվեժ բառից։ 04.12.1995 թ մտել է Կոտայքի մարզի մեջ։