Ջրառատ (Հրազդան)

From armeniapedia.org
Jump to: navigation, search

Ջրառատ, (Джрарат, Jrarat), Դռնամալ, Մելիքգեղ, Սելիքգյուղ, Սելիքի գյուղ, Սելիք Շեկո, Ռանդամալ, Ռնդամալ Ռնտամոլ, Ռնդամալ, Ռնդամոլ, Ռնդեմալ, Ռնդմալ, Ռնտամալ – Գյուղ ՀՀ Հրազդանի շրջ-ում, Հրազդան գետի և նրա աջակողմյան Մարմարիկ վտակի միախառնման տեղում, ցածրադիր, բլրաշատ վայրում։ Ունի մեղմ, ամառանոցային կլիմա։ Ջ է վերանվանվել 1949 թ։ Առանձնատները 1-2 հարկանի են, քարաշեն ու հարմարավետ։ Կից ունեն պարտեզներ ու բանջարանոցներ։ 1831 թ ուներ 790 1897-ին՝ 2400, 1926-ին՝ 2903, 1939-ին՝ 3488, 1959-ին՛ 3157 հայ բնակիչ, որոնց մի մասի նախնիները գաղթել են Արմ Հայաստանի Բայազետի գավ-ի Արծափ և Պարսկահայստանի Խոյի ու Մակուի շրջ-ների գ-երից 1828-30 թթ։ Զբաղվում են անասնապահությամբ, դաշտավարությամբ, բանջարաբուծությամբ։ Բնակիչների մի մասն աշխատում է Հրագդան ք-ի հիմնարկ-ձեռնարկություններում։ Ունի մեկ միջնակարգ, մեկ բաներիտ միջնակարգ դպրոց, մսուր–մանկապարտեզ, մշակույթի տուն, ավտոմատ հեռախոսացանց, մշտական կինո։ Ե.Լալայանի վկայությամբ՝ 19-րդ դ կեսերին այստեղ կիսավեր վիճակում եղել են 3 եկեղեցի, 2 մատուռ։ Պահպանված անշուք եկեղեցին կոչվում է ս Կարապետ։ Ավերակ եկեղեցիներից մեկը կոչում են Գյուրզի։ 1960-ական թթ վերջերից Ջ մտնում է Հրազդան ք-ի շրջագծի մեջ՝ վարչականորեն ենթարկվելով Աղավնաձորի գյուղխորհրդին։ Ենթադրվում է, որ Ջ-ի տեղում է գտնվել հնում հիշատակվող Կեչրոր ք։ Ջ-ի կաթնային համալիրին կից ավանը, որ 31.03.82 թ կոչվել է Ջ, և մտցել ՀՀ բնակավայրերր ցուցակի մեջ, 1989 թ ուներ 517 հայ բնակիչ։ 04.12.1995 թ մտել է ՀՀ Կոտայքի մարզի մեջ։