Ջրառատ (Էջմիածին)

From armeniapedia.org
Jump to: navigation, search

Ջրառատ, (Джрарат, Jrarat) - Կարխուն, Կարխուն Վերին, Ղարխին, Ղարխում, Ղարխուն, Ղարխուն Վերին, Ղարղուն Վերին, Ջիրյախլի - Գյուղ ՀՀ Էջմիածնի շրջ-ում, Վաղարշապատ ք-ից 8-9 կմ հր, Սեծամոր գետի աջափնյակում։ Ջ է վերանվանվել 1946 թ։ Գ տեղադրված է արգավանդ հարթավայրում, խաղողի, պտղատու ծառերի այգիների ու պարտեզների մեջ։ 1831 թ ուներ 885. 1897-ին՝ 1193. 1926-ին՝ 523, 1939– ին՝ 535, 1959-ին՝ 1539, 1970-ին՝ 2527, 1979-ին՝ 2818. 1989-ին՝ 4300 հայ բնակիչ, որոնց մի մասի նախնիները գաղթել են Երևանի նահ-ի Սուրմալուի գավ-ի գ-երից՝ 1915-20 թթ։ Զբաղվում են խաղողագործությամբ, պտղաբուծությամբ, բանջարաբուծությամբ և անասնապահությամբ։ Ունի թռչնաբուծական ֆաբրիկա։Գ-ում կան միջնակարգ դպրոց (հիմն 1905 թ), մշակույթի պալատ, գրադարան, կապի բաժանմունք, կենցաղի տուն, մսուր-մանկապարտեզ, մշտական կինո, բուժկայան։ 1959 թ իր մեջ է առել էջմիածին ավանը (երկաթուղային կայարանին կից)։ 04.12.1995 թ մտել է ՀՀ Արմավիրի մարզի մեջ։