Ջրառատ (Ախուրյան)

From armeniapedia.org
Jump to: navigation, search

Ջրառատ, (Джрарат, Jrarat) - Գյուղ ՀՀ Ախուրյանի շրջ-ում, Ախուրյան գ-ից 8-10 կմ հր-արլ, Ջրառատ գետի վերին հոսանքի ափին։ Ջ է վերանվանվել 1945 թ։ Տեղադրված է բարձրադիր, բլրապատ վայրում։ Կլիման ցուրտ է, տեղումները՝ բավարար։ Առանձնատները քարաշեն են, մեծ մասը՝ հարմարավետ։ Խմելու ջուրը բերված Է ջրմուղով՝ մոտակա աղբյուրներից։ 1831 թ ուներ 124, 1897-ին՝ 1281, 1926-ին՝ 1420, 1939-ին՝ 1424, 1959-ին՝ 1026, 1970-ին՝ 1212, 1979-ին՛ 1061, 1989-ին՝ 829 հայ բնակիչ, որոնց մի մասի նախնիները գաղթել են Արմ Հայաստանի Ալաշկերտի, Բագրևաադի, Բասենի, Խնուսի, Մուշի և այլ գավ-ների գ-երից 1829-30 թթ։ Զբաղվում են անասնապահությամբ, հացահատիկի ու կերային կուլտուրաների մշակությամբ։ Ունի միջնակարգ դպրոց՝ փոքրիկ մարզահամալիրով, մշակույթի տուն, ակումբ-գրադարան, բուժկայան, մշտական կինո, մսուր-մանկապարտեզ։ Գ-ում կա ա– վերակ եկեղեցի՝ ս Մինաս անունով՝ կառ 6-րդ դ, գորշագույն տուֆի սրբատաշ քարերով։ Պահպանվել են հս պատերը։ Ծավալով փոքր, խաչաձև հատակագծով, գմբեթավոր կառույց է։ Ներսից նշմարվում են որմնանկարների հետքեր։ Գ-ի շրջակայքում կան գ-ատեղիներ և կիկլոպյան կառույցների մնացորդներ։ 1988 թ դեկտեմբերի 7-ի երկրաշարժի պատճառով գ-ում կան ավերա– ծություններ։ 04.12.1995 թ մտել է ՀՀ Շիրակի մարզի մեջ։