Ջրաշեն (Սպիտակ)

From armeniapedia.org
Jump to: navigation, search

Ջրաշեն, (Джрашен, Jrashen), Որդնավ, Որթավ, Որթնավ, Վարդագյուղ, Վարդանավ, Վարդնավ, Վարդնավ-Որդնավ, Վարդնով, Վարթանլի, Վարտնավ, Վորդկան, Վորդնավ, Օրդնավ, Օրտնովի -Գյուղ ՀՀ Սպիտակի շրջ-ում, Սպիտակ ք-ից 6-8 կմ հր-արմ, Որդնավ գետի ափին։ Ջ է վերանվանվել 1940 թ։ Գ տեղադրված է ալիքավորված հարթավայրում։ Առանձնատները քարաշեն են ու հարմարավետ, որոնց կից կան փոքրիկ բանջարանոցներ, պտղատու ծառեր։ Խմելու ջուրը ստացվում է ջրմուղով, 5 կմ հեռավորությունից։ 1831 թ-ուներ 185, 1897-ին՝ 1705, 1926-ին՝ 2056, 1939-ին՝ 2179, 1959-ին՝ 1706, 1970-ին՝ 2470, 1979-ին՝ 2749, 1989-ին՝ 1284 հայ բնակիչ, որոնց մի մասի նախնիները գաղթել են. Արմ Հայաստանի Բուլանըղի, Խնուսի, Մանազկերտի և Մուշի շրջ-ների գ-երից՝ 1829-30 թթ։ Զբաղվում են անասնապահությամբ, հացահատիկի և կերային կուլտուրաների մշակությամբ։ Այստեղ գործում էր Սպիտակի կարի արտադրական միավորման մասնաճյուղ։ Ունի միջնակարգ դպրոց, որը շահագործման հանձնվեց 1993 թ. մշակույթի տուն, գրադարան, մսուր-մանկապարտեզ, հիվանդանոց, կենցաղսպասարկման տաղավար, մշտական կինո։ Գ-ում կա 19-րդ դ անշուք եկեղեցի, գ-ից արմ գտնվում է Արփադարասի կոչվող գ-տեղին։ 1988 թ դեկտեմբերի 7-ի Սպիտակի երկրաշարժի հետևանքով զոհվեց 247 մարդ, գ-ի տների և անասնապահական շենքերի որոշ մասնավորվեց։ Առ 1.09.1993 թ ուներ 3437 բնակիչ։ 04.12.1995 թ մտել է ՀՀ Լոռու, մարզի մեջ։

Ջրաշենը Սպիտակի տարածաշրջանի ամենախոշոր գյուղն է` ավելի քան 3550 բնակչով, գտնվում է 1650 - 1750մ բացարձակ բարձրության վրա: Մարզկենտրոն Վանաձորից հեռու է 26կմ, Երևան-Սպիտակ-Վանաձոր ավտոմայրուղին անցնում է գ-ի արևելյան մասով: Գ-ը հիմնվել է 1829թ. Մուշից, Խնուսից և Ալաշկերտից գաղթած 30 ընտանիքների կողմից` Վարդաձոր անունով (անվան հիմքում ընկած է գ-ի տարածքում եղած ձորի լանջերի վարդերով պատված լինելը): Հետագայում, գ-ի արտաքին տեսքը նմանեցնելով նավի, անունը փոխվել են Վարդնավ, որն էլ ձևափոխվելով կոչվել է Որդնավ: Գոյություն ունի գ-ի անվան ևս մեկ ստուգաբանություն. "վարդ" = "ջուր" (օր.` "վարդավառ" = "ջուր ցանել") և "նավ" = "նոր" (ինչպես օր.` "նավասարդ" = "նոր տարի"): Այսինքն` "Վարդնավ" = "Նոր ջուր": 1940թ. հունիսից գ-ը վերանվանվեց Ջրաշեն (այսինքն` ջրով շեն, լի տարածք)` հաշվի առնելով գ-ի տարածքի և շրջապատի ջրային մեծ պաշարները, որոնց շնորհիվ գ-ում կառուցվել են բազմաթիվ աղբյուր-հուշարձաններ: 1970-ական թթ. Սպիտակին ջրով ապահովելու համար գ-ի շրջակայքում կատարվեցին հորատման աշխատանքներ, որոնց արդյունքում արտեզյան ջրերի մակարդակն իջավ և շատ աղբյուրներ ցամաքեցին: Գ-ի մոտակայքում կան նաև հանքային ջրերի ելքեր, որոնք սակայն չունեն արդյունաբերական նշանակություն: Ջրաշենի բնակչությունը 1988թ. կազմել է 2865, 1996թ.` 3600, 2000թ.` 3428 մարդ: Նվազման պատճառ է ինչպես ծնելիության անկումը, այնպես էլ արտագաղթը. կա գործազրկության հիմնախնդիր, վատ են սոցիալական պայմանները: Բնակչության զգալի մասը շարունակում է ապրել ինքնաշեն տնակներում: Նվազել է նաև ծնելիության ցուցանիշը. եթե 1999թ. գ-ում ծնվել է 54, ապա 2001թ. 39 երեխա, այն դեպքում, երբ մահացության միջին մակարդակը կայուն է` 25 մարդ: Գ-ի բնակչության զբաղմունքի հիմնական ուղղություններն ենանասնապահությունը, գյուղատնտեսությունը, պտղաբուծությունը և մեղվաբուծությունը: Զգացվում է վարելահողերի խիստ պակաս. գ-ի ընդհանուր հողատարածքից սեփականաշնորհված է 636 հա վարելահող, իսկ արոտավայրերն ու խոտհարքները սեփականաշնորհված չեն: Սեփականաշնորհման ժամանակ 200 ընտանիք հող չի ստացել:Գ-ում առկա գյուղատնտեսական տեխնիկան հին է, ֆիզիկապես մաշված:Մինչև 1988թ. երկրաշարժը գ-ում գործում էր Սպիտակի կարի արտադրական միավորման մասնաճյուղը, որտեղ աշխատում էր 600 մարդ: Այժմ աշխատանքով ապահովված է 106 մարդ` 1903 աշխատող ձեռքից: Ներկայումս գ-ի առջև ծառացած առաջնահերթ խնդրներից են` բնակարանաշինությունը, դպրոցի, ինչպես նաև եկեղեցու վերանորոգումը: Ընդ որում Ջրաշենը դպրոց է ունեցել դեռևս 1870թ.: Ջրաշենում 1884թ. կառուցվել է Սբ. Նշան գմբեթավոր եկեղեցին, որը երկրաշարժից ավերվել է և չի վերականգնվել: Վերականգնված չէ նաև ճարտարապետական արժեք ներկայացնող աղբյուր-հուշարձանը, որը ևս ավերվել է երկրաշարժից: