Ջրաշեն (Արտաշատ)

From armeniapedia.org
Jump to: navigation, search

Ջրաշեն, (Джрашен, Jrashen) - Գյուղ ՀՀ Ջրաշեն Ներքին, Տրաշեն Նոր - Գյուղ ՀՀ Արտաշատի շրջ-ում, Արտաշատ ք-ից 8-9 կմ հս բարեբեր հարթավայրում։ Ջ է վերանվանվել 1950 թ։ Առանձնատները 1-2 հարկանի են, քարաշեն ու հարմարավետ, որոնց կից կան պարտեզներ ու բանջարանոցներ։ Խմելու ջուրը ստացվում է Գառնիի ջրմուղից։ 1914 թ ուներ 187, 1922-ին՝ 373, 1931-ին՝ 463, 1959– ին՝ 583, 1970-ին՝ 1272, 1979-ին՝ 1473. 1989-ին՝ 976 հայ բնակիչ, որոնց մի մասի նախնիները գաղթել են Պարսկահայաստանի Խոյի ու Սալմաստի գավ-ների գ-երից 1828-29 թթ։ Զբաղվում են խաղողագործությամբ, պտղաբուծությամբ և անասնապա-հությամբ։ Ունի միջնակարգ դպրոց, մշակույթի տուն, գրադարան, մսուր-մանկապարտեգ, բուժկայան, կենցաղսպասարկման տաղավար, մշտական կինո։ Այստեղ է ծնվել մատենագետ, բանասեր Հայկ Դավթյանը (1919 թ)։ 04.12.1995 թ մտել է ՀՀ Արարատի մարգի մեջ: