Ջրաշեն (Արմավիր)

From armeniapedia.org
Jump to: navigation, search

Ջրաշեն, (Джрашен, Jrashen) - Գյուղ ՀՀ Արմավիրի շրջ-ում, Արմավիր ք-ից 2-3 կմ հր, այգեվետ հարթավայրում։ Առանձնատները 1-2 հարկանի են, քարաշեն ու հարմարավետ։ Խմելու ջուրը՝ արտեզյան ջրհորներից։ Հիմնադրվել է 1928 թ։ 1931 թ ուներ 150, 1939-ին՛ 209, 1959-ին՛ 419, 1970–ին 529, 1979-ին՝ 602, 1989-ին՝ 773 հայ բնակիչ, որոնց մի մասը կամ նրանց նախնիները գաղթել են Պարսկահայաստանի Սալմաստի, Արմ Հայաստանի Բասենի, Երևանի նահ-ի Սուրմալուի գավ-ների գ-երից, նոր ժամանակներում՝ Լիբանանից, Հունաստանից և Սիրիայից։ Զբաղվում են խաղողագործությամբ, պտղաբուծությամբ, բանջա-րաբուծությամբ, խորդենու մշակությամբ և անասնապահությամբ։ Ունի 8-ամյա դպրոց, ակումբ–գրադարան, մսուր-մանկապարտեզ, բուժկայան, կենցաղսպասարկման տաղավար։ Գ գտնվում է հնագույն Արմավիր մայրաքաղաքի տարածքում։ 04.12.1995 թ մտել է Արմավիրի մարզի մեջ։