Ջրահովիտ

From armeniapedia.org
Jump to: navigation, search

Ջրահովիտ, (Джраhовит, Jrahovit), Ճապաչալու, Ճեպեճելի, Ջաբաչալու, Ջաբաչիլի, Ջաբաջալու – Գյուղ ՀՀ Մասիսի շրջ-ում, Մասիս ք-ից 5-6 կմ հր-արլ, այգեվետ հարթավայրում։ Ջ է վերանվանվել 1960 թ։ Առանձնատները 1-2 հարկանի են, քարաշեն ե հարմարավետ։ Խմելու ջուրը՝ Գառնիի ջրմուղից։ 1831 թ ուներ 275, 1897-ին՝ 264, 1926-ին՝ 224, 1939-ին՝ 240, 1959-ին՝ 496, 1970-ին՝ 775, 1979-ին՝ 872, 1989-ին՝ 1028 հայ բնակիչ։ Զբաղվում են բանջարաբուծությամբ, անասնապահությամբ։ Ունի միջնակարգ դպրոց, ակումբ, գրադարան, մսուր–մանկապարտեզ, բուժկայան։ Գ-ի մոտ են գտնվում նոր քարի, պղնձի և բրոնզի դարերի համանուն հնավայրերը։ 04.12.1995 թ մտել է ՀՀ Արարատի մարզի մեջ։