Ջրաբերդ

From armeniapedia.org
Jump to: navigation, search

Ջրաբերդ , (Джраберд, Jraberd), Ծառաբերդ, Ճառաբերդ, ճարաբերդ, Ճարբերդ, Չարաբերդ, Չարբերդ, Չլաբերդ, Չլբերդ, Չրաբերդ, Ջարաբերղ, Ջարբերդ, Ջերմուկ, Ջերմուկի բերդ, Ջմուկ, Ջրբերդ, Ջրմուկ, Ջրմուղ, Ջրմուտ – Բերդ, ամրոց Սեծ Հայքի Արցախ աշխ-ի Ջրաբերդ գավ-ում։ Հիշատակում է հայ պատմիչ Մովսես Կաղանկատվացին (7-րդ դ)՝ 6-7-րդ դդ դեպքերի առնչությամբ։ Ավերակները պահպանվել են այժմյան ԼՂՀ Մարդակերտի շրջ-ի Մեծ Շեն գ-ի մոտ, Թարթառ գետի ձախ ափին, Թրղի վտակի միախառնման տեղում, բարձր ժայռի վրա, բնականից անմատչելի վայրում։ Բերդը երեք կողմից շրջապատված է գետերով, որի համար էլ անվանվել է Ջ։ Հս կողմում ունեցել է ամրակուռ պարիսպներ։ Ջ որպես բերդ վերջին անգամ հիշատակվում է 1789 թ, երբ Ջրաբերդի մելիք Մեժլումի մերձավորները ապաստանել էին այստեղ։ Ջ տարբեր ժամանակներում պատկանել է Ղարաբաղի Հասան-Ջալալյան, Դոփյան և Մելիք-Իսրայելյան տոհմերի մելիքներին։ Ավանդյության համաձայն՝ թշնամիներից պաշարված բերդում մի անգամ սաստիկ սով է սկսվում։ Հնարամիտ մարդիկ բերդի պարիսպներից դուրս են թափվում մեծ քանակությամբ կյիր։ Թշնամիներլւ, կարծելով, թե ալյուր է, հուսահատ թողնում-հեռանում են, և բերդը ազատվում է սովի ճիրաններից։ Պահպանվել են Ջ-ում գրվուծ հայերեն մի քանի ձեռագրեր։