Ջրաբեր

From armeniapedia.org
Jump to: navigation, search

Ջրաբեր, (Джрабер, Jraber) Ալափարս Փոքր, Բոշի գյուղ, Նիկոլաևկա (Ներքին), Նովայա Նիկոլևկա, Նովոնիկոլաև(կա) Նոր Նիկալաևկա, Նոր Նիկոլաև(կա) - Գյուղ ՀՀ Կոտայքի շրջ-ում, Աբովյան ք– ից 5-6 կմ հս, Գութանասարի արմ ստորոտին։ Ջ է վերանվանվել 1948 թ։ Խմելու ջուրը ջրմուղով բերվում է Նոռնուս գ-ի աղբյուրներից։ Առանձնատները քարաշեն են, հարմարավետ։ 1873 թ ուներ 172, 1897-ին` 167, 1926–ին` 96, 1939-ին` 233. 1959-ին` 395, 1970-ին` 394, 1979-ին` 315, 1989-ին` 361 հայ բնակիչ, որոնց մի մասի նախնիները գաղթել են Արմ Հայաստանի Ալաշկերտի գվոկ-ի գ-երից 1915 թ մյուսները եկել են ՀՀ Այլաբերք գ-ից և Հրազդան ք-ից, զբաղվում են անասնապահությամբ, դաշտավարությամբ։ Գ ունի 8-ամյա դպրոց, ակումբ-գրադարան, կապի բաժանմունք, բուժկայան։ Գ–ից հս հայտնաբերվել են ստորին քարի դարի աշելյան շրջ-ի քարե գործիքներ։ 04,12.1995 թ մտել Ւ. ՀՀ Կոտայքի մարզի մեջ: