Ջուջեվան

From armeniapedia.org
Jump to: navigation, search

Ջուջեվան, (Джуджеван, Jujevan), Ճիճեվան, Ճիճվական, Ճչեվանք, ճվճըվան, ճվճվան, Չիչվական, Ջեջեվանք, Ջոջեվանք, Ջուժեվանք,Ջուջավանք, Ջուջեվանկ, Ջուջեվանք, Ջուջյան - Գյուղ ՀՀ Նոյեմբերյանի շրջ–ում, Նոյեմբերյւսն ք-ից 7-8 կմ հր-արլ, անտառապատ լ-նալանջի վրա։ Առանձնատները նորաշեն են, հարմարավետ ու ճաշակով: Խմելու ջուրը` տեղի աղբյուրներից։ Վւսրչականորեն ենթարկվում էր Նոյեմբերյանի ավանային խորհրդին: 1873 թ ուներ 73, 1897-ին՝ 172. .1926-ին` 328. 1939– ին` 380. 1959-ին՝ 481, 1970-ին` 547. 1979-ին՝ 520, 1989–ին` 583 հայ բնակիչ, որոնց մի մասի նախնիները մոտ 100 տարի առաջ են եկել Այրումից. Հաղպատից և Լճկաձոր գ– ից։ Զբաղվում են անասնապահությամբ նաև հացահատիկի և կերային կուլտուրա– նհրի մշակությամբ։ Ունի 8–ամյա դպրոց ակումբ-գրադարան, մսուր–մանկապարտեզ, բուժկայան։ Ջուջեվանք անունով եկեղեցին կառուցվել է, 19-րդ դ. ունի նաև մատուռ (12-14-րդ դդ)։

Ջ եղել է հնագույն բնակատեղի: Այստեղ հայտնաբերվել են մթա 3-1-ին հազարամյակների դամբարաններ և վաղ հայկական շրջանի հուշարձաններ: Ուշագրավ են հատկապես Արամի բլրի կիկլոսյան ամրոց-բնակատեղին, թաղման բազմազան ձևերը, նյութական մշակույթի` փայտե նավակի մանրանմուշը, բրոնզե, երկաթե զենքերը, զարդերը, խեցեղենը և այլ նյութեր:Ճիչևան տարբերակի ժողովրդական ստուգաբանությամբ կատարված հնչյունափոխությամբ առաջացել է Ճվճան ձևը,որի հետ կապվել է մի ավանդություն: Լեզգիները ժամանակին այստեղից բռնի գերեվարել են բնակիչներին, որոնց ճվճվոցից էլ առաջացել է գ-ի անունը: Մեկ այլ ավանդությամբ` թուրքերը գալիս են այստեղի եկեղեցին և ասում` այստեղ հավ (թրք ջուջա) մատաղ կարելի է անել: Ու սրնից էլ, իբր, գ ու եկեղեցին անվանվում են Ջ: 04.12.1995 թ մտել է Տավուշի մարզի մեջ: