Ջուխտակ վանք

From armeniapedia.org
Jump to: navigation, search

Ջուխտակ վանք, (Джухтак ванк, Jukhtak vank), ս Աստվածածին, Գիշերավանք, ս Գրիգոր, Ղոշավանք, Չուխտակ վանք, ս Պետրոս, Պետրոսի վանք, Ջոխտակ վանք, Ջուխտակ եկեղեցի, Ջուխտակ վանքեր - Վանք ՀՀ-ում, Դիլիջան ք-ից հս– արմ, Դիլիջան-Վանաձոր ճանապարհի աջ կողմում. Բլդան գետի հովտում, անտառապատ գեղեցիկ վայրում։ Վանքի համալիրի մեջ մտնում են 2 եկեղեցի։ Աոաջինը՝ ս Գրիգոր՝ կառուցվել է 12-րդ դ: Գմբեթավոր է: Մյուսը ս Աստվածածինն է, որը կառուցվել է 1201 թ, վանքի առաջնորդ Հայրապետի նախաձեռնությամբ, ճարտարապետ Սարգսի մտահղացմամբ։ Վերջինս միանավ, թաղակապ, երկթեք տանիքով դահլիճ է։ Օգտագործված են դեղնավուն, բազմերանգ ֆելզիտի սրբատաշ քարեր։ Եկեղեցիների վրա կան քանդակներ, վիմագրեր։ Նշմարվում հն օժանդակ շինությունների հետքերը։ Համալիրի շուրջը կան գերեզմաններ։ 1973-77 թ վանքի համալիրը վերականգնվել և նախկին տեսքին է բերվել։ Հ. Ոսկյանը («Արցախի վանքեր», էջ 214) սխալմամբ այս վանքի հետ է նույնացնում Սյունիքի ճահուկ գավ-ի Օծոփի ս Աստվածածին վանքը։