Ջիլ

From armeniapedia.org
Jump to: navigation, search

Ջիլ, (Джил, Jil) Կարմունջ, ճիլ, Չիլ- Գյուղ ՀՀ Ճամբարակի շրջ-ում, ճամբարակ ք-ից մոտ 20 կմ հր-արլ, Սևանա լշ-ի լճահայաց լանջին, Վարդենիս տանող ճանապարհին, Ջիլ գետակի ափին։ Առանձնատները քարաշեն են, նորաձև։ Կլիման խիստ է։ Հայերեն մի բժշկարանում անվանված է Կարմունջ։ 1831 թ ուներ 265, 1873-ին՝ 287, 1897-ին՝ 739, 1926-ին՝ 826, 1939-ին՝ 1226, 1959-ին՝ 1170, 1970-ին՝ 1606, 1979-ին՝ 1519, 1989-ին՝ 231 բնակիչ։ Զբաղվում են անասնապահությամբ, ծխախոտագործությամբ, հացահատիկի և կերային կուլտուրաների մշակությամբ։ Ունի միջնակարգ դպրոց, մշակույթի տուն, գրադարան, կապի բաժանմունք, մսուր-մանկապարտեզ, բուժկայան։ Գ-ի կենտրոնում կա մի կիսավեր եկեղեցի։ Ե. Լալայանի վկայությամբ՝ անցյալ դ կեսերին այստեղ եղել է ավերված 4 եկեղեցի։ 04.12.1995 թ մտել է ՀՀ Գեդարքունիքի մարզի մեջ։