Ջերմուկ

From armeniapedia.org
Jump to: navigation, search

Ջերմուկ, (Джермук, Jermuk), Չերմիկ, Չերմուկ, Ջերմիկ , Ավան, բերդ, գյուղաքաղաք, քաղաք Արմ Հայաստանում, Դիարբեքիրի նահ-ի Արդանամադենի գավ-ում, Ջերմիկի գվռկ-ում, նրա կենտրոնը Եփրատի միջին հոսանքի վտակներից մեկի ափին. Դիարբեքիր ք-ից արմ։ Ջ նույնացնում են բյուգանդական միջնադարյան Աբարնե երկրանվանը. իսկ վերջինս էլ ենթադ-րաբար նույնացնում են ասորեստանյան արձանագրություններում հիշատակված Արանա կամ Արանիա երկրանվանը։ Ջ-ից 2-3 կմ հեռավորությամբ բխում էին հանքային տաք աղբյուրներ, որի համար էլ կոչվում է Ջ։ Աղբյուրների մոտ կար բաղնիք։ Միջին դդ ուներ նույն անունով բերդ և համարվում էր բերդավան։ Բերդի կիսավեր փլատակները հասել են մինչև նոր ժամանակները։ Բերդը գտնվում էր մերձակա լ-ան գագաթին։ 19-րդ դ սկզբին ուներ 1000 տ բնակիչ՝ մի մասը հայեր, որոնց թիվը 20-րդ դ սկզբներին ավելի քան 1500 մարդու էր հասնում։ Զբաղվում էին երկրագործությամբ, այգեգործությամբ, արհեստներով (կոշկակարություն, դարբնություն, ջրաղացպանություն, կտավագործություն)։ Ուներ հայկական երկու եկեղեցի, որոնցից մեկը՝ ս Աբդլմսեհ անունով։ Ջ-ում գործում էին 2 վաշժարան, մեկը տղաների՝ 50 աշակերտով, մյուսը՝ աղջիկների՝ 21 աշակերտուհիներով։ Բնակիչները տեղահանվել են 1915-ին։