Ջաջուռ

From armeniapedia.org
Jump to: navigation, search

Ջաջուռ, (Джаджур, Jajur), Ճաճուռ, Շատջուր – Գյուղ ՀՀ Ախուրյանի շրջ-ում, Գյումրի ք-ից 9 կմ հս-արլ, բլրապատ վայ-րում։ Նախկինում՝ Երևանի նահ-ի Ալեքսանդրապոլի գավ-ում։ Կլիման ցուրտ է, մթնոլորտային տեղումները՝ բավարար։ Գ–ում կան դեկորատիվ ծառեր։ Տները քարակերտ են, մեծագույն մասը՝ թեք տանիքով։ Խմելու ջուրը բերված 12 կմ հեռավորությունից։ Ունի կրաքարի, սև տուֆի և գորշ ածուխի պաշարներ։ 1831-ին ուներ 486, 1897–ին՝1517, 1926-ին՝ 797, 1939-ին՝ 1092, 1959-ին 815, 1970-ին 887, 1979-ին՝ 742, 1989-ին՝ 563 հայ բնակիչ, որոնց նախնիների մի մասը եկել է Խնուսից 1828 թ։ Զբաղվում են անասնապահաթյամբ, հացահատիկի, կերային կուլտուրաների մշակությամբ, բանջարաբուծությամբ։ Ունի միջնակարգ դպրոց, (առաջին դպրոցը բացվել է 1870-ին), մշակույթի տուն, գրադարան, մշտական կինո, մանկապարտեզ, պոլիկլինիկա, կենցաղսպասարկման տաղավար։ Ջ-ում է ծնվել տաղանդավոր գեղանկարիչ Մինաս Ավետիսյանը (1928-1975). որի տուն-թանգարանը գ-ում կառուցված է 1982 թ։ 1988 թ դեկտեմբերի 7–ի Սպիտակի երկրաշարժից գ-ում եղել են զգալի ավերածություններ, որոնք վերականգնվում են։ 04.12.1995 թ մտել է ՀՀ Շիրակի մարզի մեջ։