Ջանֆիդա

From armeniapedia.org
Jump to: navigation, search

Ջանֆիդա, (Джанфида, Janfida) ճանֆիտա, Ջաբերիդա, Ջանֆիդան, Ջանֆիտա - Գյուղ ՀՀ Արմավիրի շրջ-ում, Արմավիր ք-ից 12 կմ հր, հարթավայրում, թաղված մրգատու այգիների մեջ։ Նախկինում մանում էր Երևանի նահ-ի էջմիւսծնի գավ-ի մեջ։ Տների բակերում ամենուրեք կան խաղալի այգիներ և բանջարանոցներ։ Տները նորակերտ են՝ թիթեղյա տանիքով։ Խմելու ջուրը՝ արտեզյան ջրհորերից, իսկ ոռոգելունը՝ Արմավիրի մայր ջրանցքից։ 1831-ին ուներ 283, 1897-ին՝ 1071, 1926-ին՝ 1546, 1939-ին՝ 1382, 1959-ին՝ 1827, 1970-ին՛ 2311, 1979-ին՝ 2321, 1989-ին՝ 2858 հայ բնակիչ, որոնց նախնիների մի մասը տարբեր ժամանակներում այստեղ են եկել Արմ Հայաստանի` Մուշի, Մանազկերտի, Սասունի, Ալաշկերտի և այլ շրջ-ներից։ Զբադվում են խաղողագործությամբ, պտղաբուծությամբ, բանջարաբուծությամբ, խորդենու մշակությամբ և անասնաբուծությամբ։ Ունի միջնակարգ դպրոց, մշակույթի տուն, գրադարան, մշտական կինո, մսուր-մանկապարտեզ, կենցաղսպասարկման տաղավար, բուժկայան։ ժողովուրդը Ջ անունը կապում է ֆիդայի բառի հետ։ Այստեղ պահպանվել է Վանի թագավոր Արգիշտի 1-ինի որդի Սարդարի սեպագիր արձանագրություններից մեկը։ Հայտնի է ձմերուկի լավագույն տեսակով։ 04.12.95 թ մտել է ՀՀ Արմավիրի մարզի մեջ: