Պտղունք

From armeniapedia.org
Jump to: navigation, search

Պտղունք, (Птгунк, Ptghunk), Բաղրամյանի անվան սովխոզին կից ավան, Պտղաբուծական սովխոգ N 9, Սովխոզ N 9 - Գյուղ (ավան) համանուն պետական տնտեսությանը կից, ՀՀ Էջմիածնի շրջ-ում։ Երևան-էջմիածին ավտոմայրուղու մոտ. Մուսալեռ ավանից 2 կմ հեռավորութ յամբ, հարթավայրում։ Պ է վերանվանվել 30.02.1957 թ։ Տները ժամանակակից են՝ բարեկարգ ու հարմարավետ։ Գյուղը թաղված է ծառերի մեջ։ 1959-ին ուներ՝ 847, 1970-ին՝ 1585, 1979-ին՝ 1096, 1989-ին՝ 1193 հայ բնակիչ։ Միավորված էր Մուսալեռ ավանի այգեգործական պետական տնտեսության հետ։ Ունի 8-ամյա դպրոց, ակումբ, գրադարան, մսուր-մանկապարտեզ, բուժկայան։ 04.12.1995 թ մտել է ՀՀ Արմավիրի մարզի մեջ։