Պտղնի

From armeniapedia.org
Jump to: navigation, search

Պտղնի, (Птгни, Ptghni), Պյուտգնի, Պյուտկնի, Պտգնի, Պտենիս, Պտիխնի, Պտկնի, Պտղնիս, Պտղունք - Գյուղ (ավան) ՀՀ Կոտայքի շրջ-ում, Աբովյան ք֊ից 7 կմ հր-արմ, Հրազդան գետի բարձրադիր ափին, քարքարոտ, բայց այգեվետ վայրում։ Գեղադիր է, տները քարակերտ, թեք տանիքով։ Խմելու ջուրը՝ Երևանի ջրմուղից, իսկ ո ռոգելունը՝ Կոտայքի ջրանցքից։ Հայտնի է խաղողով, ծիրանով, խնձորով, և ն։ Բաժան վսւծ է 2 թաղի, որոնցից մեկը հին գ է, Հրազ դանի հովտում, իսկ մյուսը նոր ավանն է՝ Երևան-Սևան ավտոմայրուղու ձախ կողմում, սարավանդի վրա։ Հիմնադրվել է 1831-ին հին լքված գ-ի տեղում։ 1831-ին ուներ 92, 1897-ին` 278, 1926-ին` 453, 1939 ին՝ 581, 1959-ին՝ 602, 1970-ին՝ 1024, 1979-ին՝ 1063, 1989-ին՝ 1233 հայ բնակիչ։ Զբաղվում են խաղողագործությամբ, բանջարաբուծութ յամբ, անասնապահությամբ։ Ունի միջնա կարգ դպրոց, ակումբ, գրադարան, կենցաղսպասարկման տաղավար, մշտական կինո, մանկապարտեզ, բուժկայան։ Գ-ի տարածքում նշմարվում են հին բերդի մնացորդներ։ Այսւոեղ է գտնվում կիսավեր Պտղավանք վանքը։ 04.12.1995 թ մտել է ՀՀ Կոտայքի մարզի մեջ։