Պեմզաշեն

From armeniapedia.org
Jump to: navigation, search

Պեմզաշեն, (Пемзашен, Pemzashen), Կարմիրքենդ, Մախմուջու գ, Մախմուջուխ, Մախմուջուկ, Մահիուջուկ, Մահմդջուղ, Մահմըդջուղ, Մահմուղջուկ, Մահմուջուղ, Մահմուջուկ, Մահմուջոըղ, Մահմուտճըգ, Մահմուաճուխ, Մահմուտճուղ, Մահմուտ ճուք, Մադմուջուկ, Մաղմուջուղ, Մայմըջուղ, Մայմուդջուղ, Մայմուջուղ - Գյուղ (քաղաքատիպ ավան) ՀՀ Արթիկի շրջ-ում. Ար թիկ ք-ից 5-6 կմ հր-արմ, Արազած լ-ան արմ ստորոտում, հարթավայրում, որի սրլ կողմը պատած Է Արագածի դարավանդներով։ Տները ք-ատիպ են, փողոցները՝ ծառազարդ։ Խմելու ջուրը բերվում է 1,5 կմ հեռավորութ յունից։ Ունի հրաբխային խարամ, վարդա գույն և կարմիր տուֆ, պեմզա։ Երկաթուղով կապված է Գյումրի ք-ի հետ։ Մահմուդջուղը Պ Է վերանվանվել 02.03.1940 թ, քտա-ների շարքն է դասվել 1958-ին։ Վարչականորեն Պ-ի ավանային խորհրդին Էին ենթարկվում Լեռնակերտ և Տուֆաշեն գ-երը։ 1831-ին ու ներ 191, 1897-ին՝ 1496, 1926-ին՝ 1331, 1939-ին՝ 1757, 1959-ին՝ 3599, 1989թ՝ 3384 հայ բնակիչ, որոնց նախնիների մի մասը այստեղ Է եկել Արմ Հայաստանից՝ Ալաշկերտից, Բասենից, Մուշից և այլ տեղերից։ 1988 թ դեկտեմբերի երկրաշարժից Պ-ում վնասվել են ակումբը, բնակելի, անասնա պահական և գյուղատնտեսական շենքեր ու շինություններ։

Զբաղվում են բնական շինանյութերի՝ տուֆի, խարամի, պեմզայի հա նույթով, ծխախոտագործությամբ, կերային կուլտուրաների մշակությամբ։ Պ-ում գործում Էր հիդրոապարաաների ձեռնարկութ յուն, կարի ֆաբրիկա, որը շրջ-ի մի քանի գ–երում ուներ իր մասնաճյուղերը։ Ունի ցերեկային և հեռակա միջնակարգ դպրոցներ, 2 մշակույթի տուն, գրադարան, ավտոմատ հեռախոսակայան, կենցաղսպասարկման տաղավարներ, 2 մսուր-մանկապարտեզ, տեղամասային հիվանդանոց։ Ավանում և նրա շրջակայքում կան շատ հուշարձաններ։ Պահպանվել են բազիլիկ եկեղեցու (5-րդ դ) հիմնապատերը, ավելի փոքր թաղածածկ միանավ եկեղեցին (6-րդ դ), խաչաձև գմբեթավոր եկեղեցին (6-րդ դ), Լեռնակերտի ճանապարհին՛ Մակարավանքի ս Սիոն ե կեդեցին (1001 թ), գերեզմանոցը, մոտակայ քում՝ ս Աստվածածին թաղածածկ եկեղեցին (17-րդ դ), Առաքելոց վանքի եկեղեցին (11– րդ դ), Աբլդարիբ Պահլավունու մահարձանը (1036 թ), 13-14–րդ դդ գերեզմանատունը՝ խաչքարերով։ Գ-ից հր-արլ պահպանվել են միջնադարյան բերդի պարիսպների հետ քեր։ Պ-ում 1940-ին գտնվել են մթա 2-րդ հազարամյակի բրոնզե Ս երկաթե իրեր։ 04.12.1995 թ մտել է Շիրակի մարզի մեջ՝ որպես գ։